Բավ է մեղադրեք Ռուսաստանին․ Էդուարդ Շարմազանով
Գլխավոր մեղավորը Փաշինյանի ռեժիմն է, որը բացահայտ սպասարկում է թուրքերի շահերը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Բոլոր «հողատուապաշտներին», «գրանտակերներին» ու «սորոսականներին».
Բավ է մեղադրեք Ռուսաստանին։
Եթե Ռուսաստանի կտրուկ միջնորդությունը չլիներ, կապիտուլյանտների ռեժիմը կովկասցի թուրքերին էր հանձնելու Ստեփանակերտը, Ասկերանը, Գանձասարը, Մարտակերտն ու Մարտունին, ինչպես հանձնեց Հադրութը, Շուշին, Մատաղիսն ու Թալիշը։
Գլխավոր մեղավորը Փաշինյանի ռեժիմն է, որը բացահայտ սպասարկում է թուրքերի շահերը։
«Նիկոլիզմի Կարթագենը» պետք է հեռանա»։