ԱՄՆ-ը կաջակցի, որպեսզի Ուկրաինային փոխանցվի F-16 կործանիչներ
ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերը հաստատել է, որ Վաշինգտոնը կհամաձայնի գործընկերների՝ Ուկրաինային F-16 կործանիչներ փոխանցելու գաղափարին։
«Մենք վաղուց այն կարծիքին ենք, որ այն, ինչ մատակարարում են մեր դաշնակիցները, իրենց գործն է։ Եվ մենք աջակցում ենք անհամար ներդրումներին, որոնք մեր դաշնակիցներն արել են Ուկրաինայում», - ասել է նա:
Հարցին, թե վերոնշյալ հայտարարությունը վերաբերում է F-16 կործանիչներին, դեսպանը դրական է պատասխանել։
Հիշեցնենք, որ Նիդերլանդների նախարարների կաբինետը կքննարկի F-16 կործանիչներով Ուկրաինային օգնելու և Leopard 2 տանկերի համար վճարելու հնարավորությունը։