Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներին
Քաղաքականություն

Պետության զավթումը․ քայլարած բանդայի էությունը և մեր անելիքը

2018–ին Հայաստանում տեղի է ունեցել պետության զավթում։ Այս մասին գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Սա համաշխարհային քրեագիտության դասագրքերում հայտնվելու անհրաժեշտ պատմություն է։ Հանցավոր խմբի կողմից թալանվել է ոչ թե առանձին բնակարան կամ խանութ, այլ մի ամբողջ երկիր են մտել՝ ներսից։ Դրա համար էլ «եզին երիդիկից» են հանում․ Հայաստանն ու Արցախը հանել են աշխարհաքաղաքական աճուրդի։

Պետության զավթման գործընթացը արյան լճերով է ուղեկցվում։ Սա արդեն մտում է առանձնապես ծանր հանցագործությունների մեջ՝ պետական դավաճանության ուղեկցությամբ։

Սա խոսում է այն մասին, թե ինչքան թույլ է եղել Հայաստանը, որ քայլարած մարդկանց մի հանցավոր խմբակ կարողացել է զավթել այն, բայց սա այլ խոսակցության թեմա է։

Նիկոլենք հանցավոր խումբ են։ Նպատակը՝ թալանի դեմ պայքարի լոզունգներով թալան իրականացնելն է։

«Գողի գլխավոր զենքն իր հարգալից վերաբերմունքի ու սիրո ցուցադրությունն է զոհի նկատմամբ»,–ասվում էր հայտնի ֆիլմում։ Նիկոլենք հենց այդ բանաձևով էլ առաջնորդվում են։ Իրենք սիրում են բոլորին, խոնարհվում են բոլորի առաջ, հպարտանում բոլորով՝ զուգահեռաբար թալանելով ու մահվան բերան ուղարկելով բոլորին։

Սրանք նաև մատնոցֆռցնոցիի տեխնոլոգիան են կիրառում։ Ճոխ լույսերով զարդարում են քաղաքը, պլպլան թվեր են ներկայացնում բանակի մասով, ելակ են ցույց տալիս միամիտներին, որպեսզի կարողանան խաղի մեջ ներքաշել նրանց ու տակից թալանն իրականացնել։ Դե իսկ թալանի ընթացքում կեղծ թիրախներ հրամցնելը գողոնը մարսելու և հանցանքի հետքերը կորցնելու համար է իրականացվում։

Օրերս տեղի ունեցած ողբերգական դեպքը, որին զոհ գնացին մեր զինվորականները, սրանց հերթական հանցագործությունների արդյունքն է։ Այդ ողբերգությունը ցույց տվեց, թե ինչպես են սրանք «բարեփոխել» բանակը։ Ու ամեն ոլորտում էլ նույն վիճակն է՝ պլպլան լույսեր, պոպուլիզմ, թալան, մահեր։

Սրանք տոնական լույսերով փաթեթավորում են իրենց թալանը, որպեսզի հարիֆները գլխի չընկնեն, թե ինչն ինչոց է։

Երեկվա աղքատ տղաներն ու աղջիկները պետությունը զավթելուց հետո մեծահարուստներ են դարձել։ Նայեք սրանց երեկվա ու այսօրվա նկարներն և անգամ անզեն աչքով կնկատվեն թալանի մասշատբները։ Դա տեղի է ունեցել ստի, կեղծիքի հեղափոխության՝ պետության զավթման արդյունքում։ Ասֆալտի, ելակի, «կոռուպցիա չկա»–ի մասին պատմող շոուներն իրենց իրական էությունն ու նպատակները թաքցնելու համար են։

Աշխարհին հայտնի են բազմաթիվ խոշոր հանցագործություններ՝ բանկերի կողոպուտի, խոշոր հիմնարկների թալանի, սերիական մարդասպանների պատմություններ, բայց որ հանցավոր խումբը մի ամբողջ պետություն «կտրի», մի ամբողջ սերունդ կրակի բերան տա, ձեռքը մտցնի պետբյուջեի մեջ, 120 հազարին ու անհրաժեշտության դեպքում նաև 3 միլիոնին հանձնելու միջոցով փրկագին վճարի, թերևս, առաջին անգամ է։

Նիկոլական իշխանությունը մեր համազգային ամոթն է ու խայտառակությունը։ Հայ ժողովուրդը շատ ծանր գին է վճարում պետություն կառուցել չկարողանալու համար։

Այդ ամոթից ու խայտառակությունից մաքրվելը մեծ գին, ջանք ու ապաշխարանք է պահանջելու բոլորիցս։ Եթե այսքանից հետո քարտեզի վրա մնացինք, ապա մեծ ինքնամաքրում պետք է անցնենք ու հետագայում մեծ հաջողություն կունենանք»: