Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն

Հայտնի են հրդեհի հետևանքով զոհված բոլոր զինծառայողների անունները

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհից երեք օր անց Պաշտպանության նախարարությունը դեռ չի հրապարակել զոհված 15 զինծառայողների անունները։

NEWS.am-ը տեղեկություններ է հավաքել զոհված բոլոր 15 զինծառայողների վերաբերյալ։

Մանուկյան Արամ Արսենի, 20 տարեկան, Լոռիից։

Ներսիսյան Վոլոդյա Մհերի, 19 տարեկան, Արագածոտնից։

Մարտիրոսյան Գոռ Դավիթի, 19 տարեկան, Տավուշից։

Ասրյան Ռոստոմ Արտակի, 19 տարեկան, Լոռիից։

Համբարչյան Մուշեղ Վահագնի, 19 տարեկան, Արարատից։

Ղարիբյան Տարոն Սեդրակի, 20 տարեկան, Արարատից։

Աբազյան Պավլիկ Վարդանի, 19 տարեկան, Տավուշի։

Սարգսյան Դավիթ Նորայրի, 19 տարեկան, Արագածոտնից։

Գրիգորյան Հրաչյա Կարենի, 19 տարեկան, Երևանից։

Ավագյան Նարեկ Ռոբերտի, 19 տարեկան, Երևանից։

Բարսեղյան Գագիկ Արմանի, 19 տարեկան, Կոտայքից։

Դումիկյան Միշա Կարենի, 19 տարեկան, Լոռիից։

Կիրակոսյան Հայկ Գաբրիելի, 19 տարեկան, Արմավիրից։

Գեւորկով Սերգեյ Կարենի, 19 տարեկան, Արարատից։

Դավթյան Համլետ Սպարտակի, 19 տարեկան, Գեղարքունիքից։

Արամը Վանաձորից էր, փետրվարին պետք է զորացրվեր։ Նա սովորում էր Եվրոպական համալսարանում։ Տան միակ որդին էր, ունի մեկ քույր։

Վոլոդյան Մաստարա գյուղից էր, ամռանը՝ հունիսին, պետք է զորացրվեր։ Նա տան միջնեկ զավակն էր, քույր ու եղբայր ունի։

Գոռը Դիլիջանից էր, մեկ տարվա զինծառայող, ընտանիքի միակ որդին էր, մեկ քույր ունի։

Ռոստոմը Հոբարձ գյուղից էր, սովորում էր Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում։ Նա ընտանիքի ավագ զավակն էր, երկու քույր և եղբայր ունի։

Մուշեղը Դաշտավան գյուղից էր, օրեր առաջ էր 19 տարեկան դարձել, ամռանը կլրանար նրա ծառայության մեկ տարին։ Իրենից փոքր քույր ու եղբայր ունի։

Տանրոնը Ուրցաձորից էր, փետրվարին պետք է զորացրվեր։ Տան կրտսեր զավակն էր, երկու եղբայր ունի։

Հրդեհի հետևանքով զոհվածների թվում է նաև Պավլիկը՝ Աչաջուր գյուղից։ Տան միակ որդին էր, մեկ քույր ունի։ Պավլիկը կարատեով էր զբաղվում։ Նա ամռանը պետք է զորացրվեր։

Զոհերից Դավիթը Կոշ գյուղից էր, մեկ տարվա ծառայող։ 9–ամյա կրթությունից հետո ընդունվել էր քոլեջ, ավտոմեխանիկ էր ուզում դառնալ։ Նա ընտանիքի ավագ զավակն էր։ Երկու եղբայր և մեկ քույր ունի, եղբայրներից մեկն օրեր առաջ բանակ էր զորակոչվել։

Հրաչյան նույնպես մեկ տարվա զինծառայող էր։ Նա Երևանից էր, ընտանիքի միակ որդին, ուներ իրենից մեծ քույր: Նախքան զորակոչվելը ընդունվել էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Կառավարման բաժնում։

Նարեկը Նորագավիթից էր, մեկ տարի առաջ էր բանակ զորակոչվել։ Զբաղվում էր սուսերամարտով, մինչև բանակ գնալն ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ Նա ընտանիքի կրտսեր զավակն էր, մեկ եղբայր ունի։ Նարեկը սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոն է, միջազգային կարգի մրցանակակիր։

Գագիկը ծնունդով Գառնի համայնքից էր: Նա տարիներ առաջ ընտանիքի հետ տեղափոխվել էր Գերմանիա, մեկ տարի առաջ վերադարձել էր Հայաստան՝ ծառայելու համար։ Նա իրենից փոքր քույր և մեկ տարեկան եղբայր ունի։

Միշան Մեծավան գյուղից էր, մեկ տարվա ծառայող։ Նա զբաղվում էր ուժային եռամարտով ու կարատեով, ճանաչվել չեմպիոն՝ Հայաստանում և սևծովյան երկրներում անցկացվող մրցաշարերում։ Միշան սովորում էր ԵՊՀ մշակութաբանության բաժնում։ Ունի քույր ու եղբայր։

Հայկը Մեծամոր քաղաքից էր, ընտանիքի ավագ զավակը, քույր ու եղբայր ունի։ Հունվարի 24–ին կլրանար նրա ծառայության մեկ տարին։

Սերգեյը Դարբնիկ գյուղից էր, նա մեկ տարի առաջ էր բանակ զորակոչվել։ Ունի մեկ կրտսեր եղբայր։

Համլետը Մարտունի քաղաքից էր, նա միակողմանի ծնողազուրկ էր, ընտանիքի միակ որդին, երկու քույր ունի։

Բոլոր տղաները ժամկետային զինծառայողներ էին, նրանց մեծ մասը մասնակցել էր սեպտեմբերյան մարտերին։

Այս նկարում վաշտի տղաները վերջին Նոր տարին են միասին նշում, թերևս խմում խաղաղության կենացը, իրար անփորձանք ծառայություն մաղթում։

Դժբախտաբար, 19 օր հետո նրանցից 15–ի կյանքը ընդհատվեց։

Զոհերից ոչ մեկի մարմինը դեռևս չի հուղարկավորվել։ Նրանց աճյունները պետք է գենետիկ փորձաքննության ենթարկվեն։