ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերը
Քաղաքականություն

Կեղծ մարգարեների և դեմագոգների չեզոքացումը միանգամայն անհրաժեշտ է. Դավիթ Բաբայան

ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը գրում է.


«Հաճախ ստեղծվում է մի շատ հետաքրքիր իրավիճակ, որոը դժվար է հասկանալ հասարակ, իսկ երբեմն, նույնիսկ քաղաքականապես հասուն մարդու համար։ Եվ սա հմտորեն օգտագործում են նրանք, ովքեր համապատասխան խաղեր են խաղում։ Հարցի էությունը հետևյալն է. կարելի՞ է ազնվության ու պարկեշտության, հայրենասիրության ու ազգային շահերին նվիրվածության չափանիշներ համարել ժողովրդի ու հասարակության համար հաճելի, ճիշտ գաղափարների, կարգախոսների ու մոտեցումների հնչեցումն։

Ամենավտանգավորը ճակատագրական ժամանակներն են, երբ ճիշտ գաղափարներ ու մոտեցումներ հնչեցնող «գործիչների» թիվը երկրաչափական աճ է գրանցում։ Սա միանգամայն օբյեկտիվ է, քանի որ որքան դժվարանում է երկրի ու հասարակության վիճակը, այնքան հասարակությունը փրկիչներ է փնտրում, լավ լուրերի սպասում, դառնում է սենտիմենտալ։ Եվ հենց այդպիսի ժամանակ է կտրուկ ավելանում դեմագոգների, շահարկողների, սրիկաների, ներարկված ու ներթափանցված տարրերի թիվը, ովքեր հետապնդում են իրենց նեղ եսասիրական, անձնական քաղաքական, ֆինանսական և այլ նպատակները, գիտակցաբար կամ անգիտակցաբար օգնելով թշնամուն։ Նրանք մի տեսակ կեղծ մարգարեներ են: Արդյո՞ք կեղծ մարգարեները կամ «մութ» ուժերի ներկայացուցիչները ի սկզբանե ստոր նպատակներ են բարձրաձայնում։ Ո՛չ, իհարկե, նրանք դիմում են բարության, արդարության, եղբայրության, հայրենասիրության, ճիշտ և սուրբ հասկացություններին, իրենց ճղելով գոռում այդ գաղափարներին իրենց հավատարմության և հանուն իրենց զոհաբերելու պատրաստակամության մասին: Եվ միայն ամենավերջում, երբ ամեն ինչ արդեն ընթանում է այնպես, ինչպես իրենք են պլանավորում, բացահայտվում են այդ օբյեկտների և սուբյեկտների իրական նպատակներն ու խնդիրները: Ցավոք սրտի, այդ դեպքում երբենմ արդեն ուշ է լինում իրավիճակը փոխելու համար, կամ այն շտկելը ահռելի կորուստներ ու զոհողություններ է պահանջում։

Իհարկե, օրհասական ժամանակներում հասարակության մեջ կան նաև նորմալ մարդիկ, իսկական հայրենասերներ և ժողովրդին նվիրված մարդիկ։ Պարզապես քաղաքականության առանձնահատկություններն այնպիսին են, որ հենց այդ սուտ մարգարեներն են ճակատագրական ժամանակներում ամենաբարձր բղավողները և ամենաշատը թվաքանակով։

Մինչդեռ կեղծ մարգարեների և դեմագոգների չեզոքացումը միանգամայն անհրաժեշտ է, ընդ որում՝ առանց դրա անհնար կլինի չեզոքացնել գոյաբանական բնույթի արտաքին սպառնալիքները։

Այո՛, պետք է հասկանալ, որ առանց ինքնամաքրման, առանց տարբեր տեսակի չարիքներից ազատվելու անհնար է լինելու փրկել երկիրը։ Երբ խոսում ենք ճիշտ և հոգուն հարազատ գաղափարներ հնչեցնելու մասին, կարևոր է հասկանալ, որ կան մի շարք առանցքային բաղադրիչներ, որոնք պետք է հաշվի առնել։ Նախ, դա ժամանակի և վայրի գործոն է: Տարբեր ժամանակներում արտահայտված նույն միտքը կարող է բոլորովին այլ ազդեցություն ունենալ, ավելի շատ սպառնալիքներ ստեղծել, քան օգուտ տալ: Սա ոչ մի դեպքում չի նշանակում, որ պետք է հրաժարվել ազգային գաղափարներից ու իղձերից կամ մոռացության մատնել դրանք, ամենևին էլ: Սա նշանակում է խուսափել այս գաղափարների շահարկումներից, առանց պատճառի նրանց անընդհատ օգտագործումից, ինչը կարող է նաև արժեզրկել դրանք։

Շատ կարևոր է նաև, թե ով է այդ գաղափարները հնչեցնում։ Իսկական հայրենասերներն ու պրոֆեսիոնալները, մարդիկ, որոնց սիրտն ու հոգին իսկապես ցավում է ժողովրդի և պետության համար, ամեն օր, ամեն ժամ անդադար չեն ճռռա իդեալներին իրենց նվիրվածության, ժողովրդի համար իրենց զոհաբերվելու պատրաստակամության մասին, անամոթաբար հրապարակայնորեն չեն գովազդի դա։ Այստեղ յուրաքանչյուրը պետք է իրեն մեկ հարց տա. Ով է այս գործիչը կամ գործիչները, ինչի է ուզում նա հասնել, գործնականում ինչպես են ապացուցել իրենց հավատարմությունն այս ամենին։

Ընդ որում, գործնականում նշանակում է գիտակցական կյանքի ընթացքում, այն աշխատանքում և այն ոլորտում, որտեղ նա իրեն դրսևորել է։ Մեր հասարակությունը համեմատաբար փոքր է, և շատ հեշտ է իմանալ, թե ով ով է։ Բացի այդ, միանգամայն ակնհայտ է, որ մենք պետք է հեռու մնանք բղավողներից ու պարծենկոտներից, ավելին, նման տարրերը պետք է հնարավորինս հեռու պահել պետական կառավարման համակարգից։

Այստեղ գլխավորն այն է, որ պարկեշտ մարդիկ այլևս չպետք է ամաչկոտ լինեն և չափից դուրս համեստություն ցուցաբերեն։ Մենք մեր պատմության ամենաճակատագրական ժամանակաշրջանում ենք, և հայրենասերները պետք է համախմբվեն, խարանել և չեզոքացնեն կեղծ մարգարեներին, դեմագոգներին և սրիկաներին։ Հայրենիքը լուրջ վտանգի տակ է, և նույնիսկ պասիվությունն այստեղ դավաճանության է հավասար»: