Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչներըՀայաստանի չեմպիոնը պայմանագիր է կնքել բրազիլացի դարպասապահի հետ«Ամենազզվելին վարչախմբին արդարացնող «ինտելեկտուալներն» են»․ ՎարդանյանԳնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել էՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքելՊիկֆայայի Սուրբ Աստվածածին վանքում կվերսկսվեն կիրակնօրյա Սուրբ պատարագներըՀալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-նՌուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակՈւռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովումԳագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակԴամասկոսում պայթյուն է տեղի ունեցել, զոհերի թիվը հասել է վեցիԷդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել էՎենեսուելայում փրկել են երկրաշարժերից հետո փլատակների տակ ութ օր անցկացրած տղամարդունԿայացել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տարեկան համաժողովըՎայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումըՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է համագործակցությունըԱրմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը կհրապարակվի վաղըԱՄՆ-ն և Օմանը փորձում են համոզել Իրանին հրաժարվել Հորմուզի նեղուցում սահմանվող վճարներիցԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակըԵԱՏՄ-ում առաջարկվել է ստեղծել միասնական տվյալների բազա արդյունաբերության համարԵԱՏՄ–Չինաստան. համագործակցության զարգացման նոր հեռանկարներՊաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերըԱլեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, իրավիճակը նոր է, չգիտեի, որ ԱԺ խոսնակ չի դառնալու (տեսանյութ)«Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերըՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Արուսյակ ՄանավազյանինՍևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԲաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն ԱդրբեջանինՏավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերումՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՃիշտ համարեցի, որ պաշտոնավարման ավարտին գամ և Ձեզ շնորհակալություն հայտնեմ․ Սիմոնյանը՝ Խաչատուրյանին«Ճաղատը դեղ ունենա, գլխին կքսի»․ կոռեկտ չէ ընդդիմությանը խորհուրդ տալ տեսախցիկի առաջ․ Շարմազանով (տեսանյութ)Դատարանը դատախազության միջնորդությունը բավարարել է և Գագիկ Խաչատրյանի որդիներին կալանավորելու որոշում կայացրելՔաղաքացիներից օրենքով չնախատեսված գանձված գումարները կվերադարձվեն. կառավարությունը նոր կարգ է սահմանելԵս մոնետիզացված էջ չունեմ, բայց եթե ունենայի էլ, վատ չէր լինի, եկամուտ չունեմ էդտեղից (տեսանյութ)Բրազիլիայի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը՝ խորացնելու երկխոսությունը Հայաստանի հետՍա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյանը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունների մասինԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլըՌուսաստանի և Ուկրաինայի համատեղ կորուստները պատերազմում գերազանցեցին 2 միլիոնը53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում էՀայաստանի Առաջին խմբի և Գավաթի խաղարկության վիճակահանության արդյունքները
Ներկայացնում եմ իմ հրաժարականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են
ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը
Հոգեբուժական կամ թմրաբանшկան հաստատությունում հաշվառում ունենող մարդկանց շարունակում ենք վարորդական իրավունք տալ. ՆԳ նախարարՄինչև վերջ պայքարել եմ, որ մենք միշտ լինենք երջանիկ. տիկինս, վատ հոսանքի ազդեցությամբ, դիմել է ոստիկանություն. Տիգրան Արզաքանցյան
Աստված հստակ գիտի, թե ով է ձեզ պետք այսօր. Նատալյա Ռոտենբերգը լուսանկարներ է հրապարակել
ՏՄ-ն Մասիս համայնքում հողերի ոչ նպատակային օգտագործման փաստերով դիմել է իրավապահ մարմիններին
Ուզում ենք Հայաստանին օգնել, Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով. Ֆոն դեր Լայեն
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերՄենք չենք կարող դույլով ծիրան տանել ԵՄ. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն

ԿԳՄՍ նախարարը քննարկել է նոր կրթական ծրագրի ներդրման հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեին և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը: Քննարկման առանցքում կրթական նոր ծրագրերի ներդրման, կրթաթոշակների տրամադրման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցերն էին:

«Մենք կարևորում ենք արդյունավետ համագործակցությունը և պատրաստ ենք քննարկելու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Կողմերն անդրադարձել են բուհերում օդանավակայանների աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ մասնագիտությունների ներդրման, նպատակային կրթաթոշակների տրամադրման հնարավորություններին:

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նոր մասնագիտությունների ներդրումն ու արդիականացումը ոչ միայն բուհերում, այլև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Նպատակային կրթաթոշակների տրամադրման ծրագիրը փորձնական է և առաջին անգամ իրականացվելու է Հայաստանում. հաջողելու դեպքում այն կիրականացվի նաև «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության ցանցում ընդգրկված ավելի քան հինգ տասնյակ օդանավակայանների համար:

Քննարկվել են նաև մշակութային ժառանգության հարցերի պահպանմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ նախարարը ողջունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության և Էռնեկյան ընտանիքի կողմից հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում հետաքրքրվածությունը:

Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Starmus VI գիտության փառատոնի անցկացման տեղեկատվական աջակցության, մասնավորապես՝ օդանավակայանում իրազեկող վահանակների տեղադրման համար և հույս հայտնել, որ համագործակցության ծրագրերը կընդլայնվեն և կլինեն շարունակական: