Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը նպաստում է տարածաշրջանի տնտեսական զարգացմանը. Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարության գլխավոր տնօրենԹելադրություն ես ուզում գրես՝ գնա նստի ՔՊ խմբակցությանդ կեսի հետ թելադրություն գրի, տեսնեմ կարող ես. Ղազարյանը՝ ՌուբինյանինԻնչո՞ւ է 3 օր պահանջվում, որ Հայաստանի քաղաքացին իմանա, որ հարևան պետության զինծառայողը ներթափանցել է Հայաստան․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում Եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողովի ձևավորմանը և աշխատանքներին
Գագիկ Ծառուկյանի քրգործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին
Մեր սահմանները սարքել են «проходной двор», դրա փոխարեն եկել կեղծ օրակարգով ուզում են սնեն բոլորին. Մանուկյան (տեսանյութ)Պահանջում ենք Վասակ Դարբինյանի Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը. «Հայաքվե»Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ենթարկվել են հարձակման. կան վիրավորներ
Դու շատ ես խառնում արդեն, պարոն Ռուբինյան․ ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ)
Ես ոչ մեկին չեմ ծեծել. ընդդիմադիրներին մոտենում եմ բացառապես հանգստացնելու նպատակով. Վահե ՂալումյանՓոխեք էդ մարդուն, չի կարում, չի ձգում, ինքն էլ գիտի, դուք էլ գիտեք. Կարապետյանը՝ Պապիկյանի մասինԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանgnւ հանձնումն առավել անձայն իրականացնելու համար. ԱբրահամյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ, ԱԱԾ պադվալը նման մարդկանց համար է, ոչ թե բարերարի. Նարեկ Կարապետյան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազ գյուղի դաշտերում. կան վիրավորներԵրկակի ստանդարտներ են՝ խոսում են ընդդիմադիրներից, բայց չեն նկատում բոլորի տուն-տեղի մասին ֆեյքերով, հայհոյանքներով ամենագարշելի լուրեր տարածող անձին. Վարդևանյան (տեսանյութ)Իսպանիայում ցույցերը շարունակվում են. բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև«Հասկացանք՝ Նիկոլ Փաշինյանի քավորն եք, բայց արժե՞ ամեն անգամ նիստերի դահլիճը վերածել «գլադիատորական» մարտերի». Գրիգորյանը՝ Ղալումյանին. (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել (տեսանյութ)
Չախոյանի ելույթը ԱԺ-ում լարեց իրավիճակը. ընդդիմադիրները սկսեցին խփել սեղաններին (տեսանյութ)Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը (տեսանյութ) «Դուք, որ գերազանց եք տիրապետում հայերենին՝ ո՞ւմ է պետք, եթե այդ իմացությամբ Արցախ եք հանձնում». Աննա Գրիգորյանը հակադարձեց ՌուբինյանինԵրբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»
Եթե խաղաղություն չլիներ՝ Ադրբեջանը չէր տեղեկացնի, որ զինվոր է անցել սահմանը. Ռուբինյանն ասաց, որ մինչ այս՝ էլի են նման դեպքեր եղել (տեսանյութ)
Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումըԲա մարդը, եթե մեկի տուն է մտել, կրակել՝ հանցագործություն է. Ռուբինյանն ադրբեջանցու կողմից սահման հատելը երկրի անվտանգություն հարց չի դիտարկում (տեսանյութ)COP17-ի լուսաբանման համար մեկ ընկերության 44.5 մլն դրամ են վճարելուԴու ո՞վ ես, քո հետ խոսալու չունեմ. պատգամավորների վեճը շարունակվում է նիստերի դահլիճից դուրս (տեսանյութ)
Ծեծկռտուք ու լարված իրավիճակ ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո․ ԱԺ նախագահն անհաղորդ էր մնացել (տեսանյութ)
Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄԻՊ-ը չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոնԳրքի շնորհանդեսին մասնակցելու համար պետք չի ԱԺ նախագահ լինել, եթե չեք ուզում՝ ինչի՞ եք Ձեզ տանջում. Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար. «Հրապարակ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ»Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ»Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. «Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով. ՈւՂԻՂՈր դաշտում է խաղալու Պալաչը. «Հրապարակ»
Աշոտ Մինասյանն ազատվեց կալանքից
Իշխանությունը թաքցնում է վիճակը. «Հրապարակ»1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Սպասվում են պաշտոնանկություններ. «Հրապարակ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խարկովին. կան զոհեր և տասնյակ վիրավորներԿստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեով
Հասարակություն

Քննարկել միջազգային լրացուցիչ խաղաղապահ ուժերի տեղաբաշխումը. Արցախի ՀԿ-ները դիմել են ՄԽ համանախագահ երկրներին

Արցախի Հանրապետության 40 հասարակական կազմակերպություններ բաց նամակ են հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ խնդրելով քննարկել Արցախում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտված միջազգային լրացուցիչ խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հնարավորությունը՝ Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների լիարժեք անվտանգությունն ապահովելու համար։

Հայտարարության մեջ նշված է. «Շուրջ երեք տասնամյակի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ այնուհետև՝ նրա երեք համանախագահները, ունենալով համապատասխան միջազգային մանդատ, առաջատար միջնորդական դեր են խաղացել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու ուղիների որոնման գործում՝ բացառապես խաղաղ ճանապարհով՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա։ Հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ընդգրկել են նաև այնպիսի կարևոր սկզբունքներ, ինչպիսիք են ազգերի ինքնորոշման իրավունքը, որի հիման վրա պիտի որոշվի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերջնական կարգավիճակը, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը։ Սակայն 2020 թվականին, Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ, Արցախի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան ի չիք դարձրեց հակամարտության խաղաղ կարգավորման ողղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմամյա ջանքերը։

Վստահ ենք, որ ուժի ապօրինի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող և չպետք է ճանաչվի որպես հակամարտության համընդգրկուն կարգավորման մեկնակետ։ Արցախի Հանրապետության կարգավիճակն առաջվա պես կարիք ունի միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը՝ Մերձավոր Արևելքի երկրներից միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հարյուրից ավելի հայ ռազմագերիների ապօրինի պահումը և ռազմական այլ հանցագործություններ դատապարտվել են մի շարք երկրների խորհրդարանների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ու հաստատությունների կողմից։

Օգտվելով միջազգային ասպարեզում առկա բարդ իրավիճակից և Արցախի Հանրապետության անկախության չճանաչված լինելուց՝ Ադրբեջանի իշխանությունները ձեռնամուխ են եղել Արցախի ժողովրդի դեմ հերթական հանցավոր գործողությանը՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին արգելափակելով տրանսպորտային հաղորդակցությունը Լաչինի (Քաշաթաղի) միջազգայնորեն ճանաչված միջանցքով, որը Արցախը Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին է։

Շրջափակումը խախտում է Արցախի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների, ինչպես նաև մի քանի տասնյակ հազարավոր կանանց և տարեցների իրավունքներն ու ազատությունները: Արցախի շրջափակման հետևանքով արդեն իսկ լուրջ խնդիրներ են ծագել դեղորայքային ու պարենային ապահովման գործում, երկիրը հայտնվել է հումանիտար աղետի եզրին։ Տրանսպորտային միջանցքի արգելափակման հետևանքով նաև դադարեցվել է լայնածավալ շինարարությունը, որն իրականացվում էր 2020 թվականի ադրբեջանական օկուպացիայի պատճառով իրենց տները թողած փախստականներին ու հարկադիր տեղահանվածներին բնակարանով ապահովելու նպատակով։

Ադրբեջանի իշխանություններն իրենց հանցավոր գործողություններով անտանելի պայմաններ են ստեղծում մարդկանց կյանքի համար՝ նպատակ ունենալով ստիպել Արցախի ժողովրդին հրաժարվելու իր հիմնարար իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից։ Որպես այլընտրանք՝ առաջարկվում է կամ լրիվ բնաջնջում, կամ էլ Արցախի բնիկ ազգաբնակչության հարկադրում՝ լքելու իր մշտական բնակության վայրերը։

Թուրքիայի ղեկավարության պաշտոնական աջակցությամբ, Արցախի 120 հազար բնակիչների պատանդ վերցնելու Ադրբեջանի իշխանությունների գործողությունները և նրանց ազատման համար պաշտոնական Բաքվի ներկայացրած պահանջները, որոնք կրում են քաղաքական ու շահադիտական բնույթ, ըստ միջազգային իրավունքի՝ հանդիսանում են միջազգային ահաբեկչության դրսևորման բարձրագույն ձև։

Թուրք-ադրբեջանական տանդեմի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է մինչև այսօր։ ԱՄՆ-ի, Եվրոպայի երկրների, Ռուսաստանի կոչերը և բացառապես քաղաքական գործիքակազմի կիրառումն անհրաժեշտ ազդեցություն չեն գործում էթնիկ հայերի դեմ նշյալ երկակի ցեղասպանական քաղաքականության վրա։

Հաշվի առնելով, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմն ի վիճակի չէ խոչընդոտելու Ադրբեջանի հանցավոր գործողությունները, չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորություններին՝ խնդրում ենք Ձեզ քննարկել Արցախում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտված միջազգային լրացուցիչ խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հնարավորությունը՝ Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների լիարժեք անվտանգությունն ապահովելու համար։

Համոզված ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որտեղ Ձեր ղեկավարած երկրներն ունեն մշտական անդամի կարգավիճակ, օժտված է բավարար միջազգային-իրավական հիմունքներով ու հնարավորություններով՝ անհրաժեշտ գործիքակազմի ամբողջական կիրառման համար՝ զսպելու Ադրբեջանին ցեղասպանական մտադրությունների իրականացումից և դադարեցնելու ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտող նրա հանցավոր գործողությունները»։