Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը Ուկրաինայում
Մամուլ

Նախկին նախարարին հաջողվել է Ամանորին մի կերպ հասնել Արցախ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը, որ պաշտոնին հրաժեշտ տվեց Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարար նշանակվելուց հետո, մինչեւ անցյալ տարվա վերջը Երեւանում էր։ Ճանապարհը փակվելուց հետո Հայրիյանը մնացել էր Երեւանում ու չէր կարողանում գնալ հայրենի Արցախ։ Բայց դեկտեմբերի 31-ին նրան մի հրաշքով հաջողվել է հասնել Ստեփանակերտ ու Ամանորը դիմավորել Արցախում՝ դուստրերի հետ։

Մեզ հետ զրույցում նա չթաքցրեց, որ իրեն հաջողվել է հասնել Արցախ, բայց մեծ դժվարությամբ։ «Մի կերպ։ Մեքենան կանգնեցրել եմ, սարեր-ձորերով մի կերպ հասել եմ Ստեփանակերտ։ Ես դեկտեմբերի 31-ին դուրս եմ եկել եւ 15 ժամվա մեջ անցել եմ էդ հատվածը»,- ասաց նախկին նախարարը՝ ավելացնելով, որ Ամանորն Արցախում է անցկացրել, իսկ իր տղան ու մայրը՝ Երեւանում։

«Իմ աղջիկներն էստեղ են, ցավդ տանեմ, բացի դրանից՝ իմ յուրաքանչյուր որոշում, միեւնույն է, Արցախի հետ է»,- ամեն գնով Արցախ վերադառնալու իր որոշումն այսպես բացատրեց Միքայել Հայրիյանը։ Նկատեցինք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նորից հույս է տվել, որ մոտ օրերս կբացվի ճանապարհը, իրենք այդպիսի հույս ունե՞ն։

«Ճանապարհը բացվելու հույս միշտ կա, ու համբերատար սպասում ենք, բայց թե ինչի ենք սպասում, մենք էլ չգիտենք, որովհետեւ մենք հազիվ հասցնում ենք մեր առօրյա հոգսերը քաշենք։ Ջեռուցումից սկսած՝ սովորական ուտելիքով վերջացրած»,- ասաց Հայրիյանը։

Հարցին՝ ռուս խաղաղապահներն ի՞նչ են ասում, ե՞րբ կբացվի ճանապարհը, ու արդյոք դրա դիմաց ինչ-որ նախապայմաններ պե՞տք է բավարարվեն մեր կողմից, մեր զրուցակիցն ասաց, որ իշխանություններն են շփվում նրանց հետ, եւ իրենք պետք է ասեն՝ ինչ են նրանք ասում․ «Ճիշտ է, բժիշկները գնում են և այլն, բայց բոլորը կարծիք են ասում, իսկ որեւէ օֆիցիալ բան մեզ, բնական է, չեն ասում, և իրականում նույնիսկ չեմ ուզում էդ կարծիքներն արտահայտել, որովհետեւ դա զուտ մտքեր ա, սուբյեկտիվ մարդկանց կարծիքներ ա»։

Ինչ վերաբերում է, թե այս պահին Արցախում որն է առկա ամենամեծ խնդիրը՝ ջեռուցումը, դեղորայքը, թե սննդամթերքը, Հայրիյանն ասաց՝ բոլորը միասին, քանի որ բոլորն իրար հետ կապված են։

Իսկ ի՞նչ պարբերականությամբ է սնունդ մտնում Արցախ կամ մտնո՞ւմ է, առհասարակ, և ի՞նչ է մտել։ «Ասում են՝ մտնում ա, ելնելով պետնախարարի ելույթներից՝ հասկանում եմ, որ որոշակի բան, չգիտեմ ինչ տեղերով, մտնում ա։ Մինիմալը կա իրականում, բայց շատ դժվար ա։ Ոնց հասկանում եմ՝ արդեն մեր պահուստային ուտելիքից են հանում, մարդկանց արդեն կտրոններ են բաժանել, էդ կտրոններից են օգտվում»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցրինք նաև կտրոններով ապրանքը բոլոր խանութներում նույն գնո՞վ է վաճառվում, Հայրիյանն ասաց, որ ինքը խանութ չի գնում, բայց համոզված է, որ նույն գինն է։

Ինչ վերաբերում է բուժհաստատություններին, ապա առողջապահության նախկին նախարարն ասաց՝ մի կերպ դիմանում են, մինիմալիզմ է տիրում այս ոլորտում նույնպես, խիստ անհրաժեշտության դեպքում Կարմիր խաչի աջակցությամբ ծանր հիվանդներին ուղարկում են մինչեւ Գորիս, այնտեղից արդեն տեղափոխում են Երևան»: