ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերը
Քաղաքականություն

Մենք մի հասարակություն ենք, որտեղ երկրի նախագահը թափառաշրջիկ դաշնակահարի կագավիճակում է, իսկ տիտղոսային ընդդիմության լիդերները ամիսներով չեն շփվում հասարակության հետ

«Այլընտրանքային նախագծեր»  խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանը գրել է. 

Ուկրաինայում մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ (գլխավոր դատախազի տեղակալ և այլն) ազատվել են աշխատանքից՝ մի քանի օր Իսպանիայում հանգստանալու համար։ Դա մարդկանց հասարակության, մարդկանց պետության խաղի կանոնն է։ Չի կարող պաշտոնյան, հանրային դեմքը պատերազմի և համատարած ողբերգության պայմաններում քեֆեր անի։ Դա և պետությունը անհամատեղելի գաղափարներ են։ Դա և մարդկանց հասարակությունը՝ ևս։

Նույնը Ռուսաստանում է. տարբեր կալիբրի պաշտոնյաներ և հանրային դեմքեր պատժվում են ցուցադրական կամ բացահայտված վայելքների համար։


Քովիդի սահմանափակումների օրերին Բորիս Ջոնսոնի երեկույթը և բրիտանական հանրային նորմերը անհամատեղելի էին, և նա հեռացվեց։ Որովհետև սրանք, իրենց տարբերություններով հանդերձ, պետություններ են՝ պետական հիշողությամբ և պետականության ավանդույթներով։

Հիմա գանք Հայաստան։ Երկրի վարչապետը իր թիմով քեֆ է անում Ջերմուկում, որտեղ 1-2 ամիս առաջ մարտեր էին ու մեծ թվով զոհեր, քեֆ է անում այն օրերին, երբ երկիրը սարսռում է 15 այրված զինծառայողների փաստից։ Ի դեպ, երեկ առաջարկել էի ընդդիմությանը՝ այս փաստով սկսել վարչապետին անվստահություն հայտնելու պրոցես։ Դեռ ձայն չկա։ Հավանորեն սա չի տեղավորվում հռչակված «Մեր օրակարգում»։

Իրականում պրոբլեմը միայն Նիկոլով չի սահմանափակվում, և եթե դա լիներ այդպես, ապա լուծումը հեշտ էր։

Մենք մի հասարակություն ենք, որտեղ

- նոյեմբերի 9-ից հետո քեֆերը չեն դադարել

- շրջափակված Արցախի պայմաններում ֆինանսա-տնտեսական էլիտաները տաք երկրներում քեֆեր են անում։

- քաղաքական դեմքերը արտերկրից իրենց հանգստի ֆոտոներն են դնում

- մեդիա դեմքերը, այսպես կոչված celebrity-ները լողափերից, ինքնաթիռներից իրենց վայելքներն են ցույց տալիս։

- նոյեմբերի 9-ից ցույցերի մասնակցողները, հայրենիքի փրկության համար ոտքի կանգնածները կարող են կարճ ժամանակ հետո տեղավորվել իշխանության մեջ ու աշխատել Նիկոլի նկարի տակ։

- երկրի նախագահը թափառաշրջիկ դաշնակահարի կագավիճակում է և որևէ առիթով, որևէ դեպքի շուրջ իր ժողովրդի հետ չի խոսում։

- տիտղոսային ընդդիմության լիդերները ամիսներով չեն խոսում, չեն շփվում հասարակության հետ։

Հանրային անոմալիաների ցանկը կարելի է շատ երկար շարունակել՝ սկսած մտավորականության, կրթված շերտերի ամուլ լռությունից մինչև տարբեր օղակների կոնֆորմիզմ։

Ինչու՞ է սա տեղի ունենում և շարունակվում ամբողջ թափով։ Կարելի է վերագրել հասարակության ընդհանուր որակին, բայց չի բացառվում, որ այդ որակները խրախուսվում են նպատակաուղղված՝ հանրային դեգրադացիան, հասարակության կազմաքանդումը խորացնելու նպատակով։

Ու՞մ է ձեռնտու, որ մեր հանրությունը վայրենանա և վերածվի սովորական շարքային սպառողի, որը մտածում է միայն սեփական ափսեի պարունակության մասին։

Ու՞մ է ձեռնտու, որ մեր հասարակությունը դադարի ապրել իր երկրի խնդիրներով, դադարի զգալ իր հայրենակիցների ցավը։

Եվ ինչու՞ է այդ ամենը խրախուսվում իշխանությունների կողմից, որոնք նույնն անում են առաջին դեմքերի մակարդակով՝ օրինակ ծառայելով բոլորին։