Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներին
Քաղաքականություն

Իշխանությունը սեփական աթոռի մասին մտածելով վտանգում է ՀՀ սահմանագծի կարևոր ուղղություններից մեկը՝ նոր սպառնալիք ստեղծում Հայաստանի համար. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քրատուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Վարդենիսի ուղղությամբ տեղակայված ինժեներա-սակրավորային ստորաբաժանման կացարանում տեղի ունեցած ողբերգությունից հետո քննարկվող հիմնական հարցերից է՝ բանակային կորպուսի հրամանատարության «գլխատման»՝ պաշտոնից ազատման խնդիրը:

Կորպուսի հրամանատարը, շտաբի պետը, մարտական հերթապահության, բարոյահոգեբանական, սպառազինության ու թիկունքի գծով տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Պաշտոնից ազատվել են նաև այդ հատվածում տեղակայված բրիգադի շտաբի պետը, սպառազինության գծով տեղակալը, ինժեներական ծառայության պետը, զորամասի ինժեներական-սակրավորային վաշտի հրամանատարը:

Արդյո՞ք տեղի ունեցած պետք է տեղավորվեր պաշտոնից ազատված հրամանատարական կազմի ազատման տրամաբանության մեջ՝ ոչ:

Կայի՞ն պաշտոնյաներ, որոնք ծառայության, վերակարգի բերումով ունեին պատասխանատվության իրենց բաժինը և կարող էին ազատվել՝ այո, բայց դա այն դեպքում, եթե նվազագույնը ծառայողական քննությունն արվեր ու համապատասխան եզրակացությունների նյութ ապահովեր:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ քրեական գործ է հարուցված, իսկ ողբերգության հանգամանքները կարող են հանգեցնել նույնիսկ տարբեր սպաների քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու ու իրավական պատասխանատվության ենթարկելու գործընթացի:

Սակայն իրադարձություններից առաջ ընկնելով, մեղավորներ նշանակելով ու սահմանագծի մի մեծ հատվածի պահպանությունն իրականացնող զորամիավորման հրամկազմին խաղից հանելով, իշխանությունը փորձում է սեփական կաշին փրկել, պատասխանատվությունից փախչել:

Սա այն դեպքում, որ այդքան հրամանատարների պաշտոններից ազատելն ու հանրայնացնելը ազդանշան է թշնամուն առ այն, որ սահմանագծի տվյալ հատվածի հրամանատարությունն ամբողջությամբ փոփոխության է ենթարկվել:

Իսկ նման պայմաններում, եթե նույնիսկ նշանակվեն բանիմաց ու արժանի հրամանատարներ, ցանկացած դեպքում նրանց որոշակի ժամանակ է անհրաժեշտ իրենց գործառույթներին տիրապետելու ու բանակային կորպուսի արդյունավետ կառավարման առումով:

Իշխանությունը սեփական աթոռի մասին մտածելով վտանգում է ՀՀ սահմանագծի կարևոր ուղղություններից մեկը՝ նոր սպառնալիք ստեղծում Հայաստանի համար:

Կրկնում եմ՝ խնդիրն այն չէ, որ տեղի ունեցած ողբերգությունը միկրո մակարդակում նաև հետևանք էր որոշ սպաների անգործության կամ վատ ծառայության, խնդիրն այն է, որ այս աղետում կենտրոնացված էր զինված ուժերում առկա բոլոր խնդիրները մեկ ամբողջության մեջ, որի պայմաններում բանակային միավորման հրամկազմի այս մասշտաբի պաշտոնանկությունները շատ ավելի մեծ անվտանգային սպառնալիքների են հանգեցնելու»։