Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերը
Մամուլ

Ինչ է իրականում կատարվում ՊՆ նախկին շենքի տարածքում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․

«Արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ Պռոշյան համայնքի մոտ` Գեւորգ Չաուշի խճուղի 5 հասցեում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքի տարածքում ապաստանած պատերազմի մասնակիցների ու զոհվածների ընտանիքները մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Այստեղ ապաստան են գտել հարյուրավոր ընտանիքներ, որոնց մանկահասակ երեխաները ցրտին ու մթին հայտնվել են անելանելի իրավիճակում: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս են նրանք հայտնվել այս տարածքում, ի՞նչ է կատարվում իրականում, «Իրավունքը» մանրամասներ է պարզել հենց տեղում:

Պարզվում է` ՊՆ նախկին շենքում ոմանք բնակություն են հաստատել արդեն մի քանի ամիս, ոմանք էլ` մի քանի տարի: Արդյոք անօրինական են ներխուժել տարածք, մեզ հակադարձեցին` ներկայացնելով ստորագրությամբ եւ զորամասի կնիքով մատյան:

«Մենք` ներքոստորագրյալներս զեկուցում ենք այն մասին, որ 2022 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:15-ին, կապված նախկին ՊՆ-ի տարածքի հանձնման-ընդունման հետ (պահակները ազատվել են դիմումի համաձայն) կատարեցին հանձնում` պահակակետի ու մատյանի: Մատյանը բաղկացած է 100 թերթից` լրացված է 53-րդ էջը: Հանձնեցինք տեղում ապրող Տարոն Հովհաննիսյանին»,- ասված է գրության մեջ: Սա թերեւս հիմք է տվել համարելու, որ տարածքը պաշտոնապես հանձնվել է տեղում ապրող բնակչին, ընդունողներն էլ, որպես բարի կամքի դրսեւորում, օթեւան են տվել շենքում կամավորականների, դիրքապահների, զոհվածների ու ազատամարտիկների ընտանիքների: Ըստ տեղացիների` տարածքը աղբի մեջ կորած է եղել, մաքրել են, քիչ թե շատ ապրելու համար հնարավորություն ստեղծել ու գոյատեւում են, որովհետեւ գնալու տեղ չունեն: Եվ շնորհակալ են քաղաքացի Լեռնո Պետոյանին, ով այդքան ընտանիքների ապահովել է տնով, վստահեցնում են` նա իրենց կողքին է, իրենք էլ` իր: Այլ մանրամասներ այս անձի մասին պարզել չհաջողվեց։

Ընտանիքի հինգ անդամներով ՊՆ նախկին շենքում ապաստանած Սարգիս Գրիգորյանն այն պնդումներին, թե այդուհանդերձ, իրենց այնտեղ գտնվելն անօրինական է, շեշտեց. «Այս տարածքը երեք տարի է` անտերության էր մատնված: Եկել ենք, տեր ենք կանգնել, ծառերն ենք ջրել, տարածքն ենք մաքրել, թույլ չենք տվել գողություն անեն: Բա ո՞ւր էին այդ ասողներն այսքան ժամանակ: Մենք ՀՀ քաղաքացի ենք ու իրավունք ունենք մեր երկրում ապրելու, երեխա ունենալու, սահման գնալու»:

Ըստ էության, շենքի լույսը կտրելու հիմնական դրդապատճառը եղել է այն, որ այնտեղ ապաստանածները ստիպված լինեն լքել տարածքը: Բայց տարածքի էլեկտրիկ Մարտին Դավթյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ երկու հարյուրից ավելի մարդ է արդեն շենքում ապրում, որոնք անգամ եկել էին համաձայնության էլեկտրահաշվիչներ տեղադրելու վերաբերյալ, որպեսզի նորմալ էլեկետրաէներգիա ունենան եւ վճարումներն էլ կատարեն, բայց որեւէ պատկան մարմնից արձագանք չկա:

«Մոտ մեկ շաբաթ առաջ եկել են ու վերեւից կտրել հոսանքը: Սա խնդրի ճիշտ լուծո՞ւմ է: Ինչպե՞ս կարելի է այսքան ընտանիքի թողնել առանց հոսանքի: Թող մեկնումեկը գա եւ ասի` ես եմ այս ամենի տերուտիրականը, այսպես պիտի հարցը լուծվի: 200 ընտանիք խնդրում է լույս` Եղվարդի էլեկտրացանցից»,- ասաց Դավթյանը:

«Ինքս հերոսի մայր եմ, կյանքում չեմ շահարկել իմ սուրբ որդու անունը, բայց այսօր դիմում եմ պատկան մարմիններին, ինձ ասում են` քեզ տուն չի հասնում: Ես տուն չունեմ, տան վարձը դարձրել են 160 հազար, վիրահատված եմ, եկել եմ, ինձ այստեղ տուն են տվել, էլ ոչ մի բան չեմ ուզում, ինչի՞ են իմ լույսը կտրում: Ես լույս եմ դրել հողի տակ, որ իրենք ամբողջ կյանքում չեն կարող ունենալ, որովհետեւ իրենք են բոմժը: Ոստիկաններից որի՞ երեխեն այսօր տաք տանը նստած չէ: Երեխա ունեցողը, ով հայր կամ մայր է կոչվում, կյանքում այսպիսի բան չի անի, ինչպես սրանք են վարվում»,- հավելեց 44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Խորեն Հաջաթյանի մայրը` Ասյա Սահակյանը:

Դեռեւս այս տարվա ապրիլի 15-ի որոշումով` կառավարությունը Երեւան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը, որն ամիսներով անտերության է մատնվել, ամրացրել է ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն: Վերջերս էլ ՊԵԿ-ը դիմել է պատկան մարմիններին` բողոքելով, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել, տեղավորվել են այդ շենքում: Դե իսկ ոստիկանությունն էլ անցել է գործի: Էլեկտրաէներգիայից զրկված այս մարդիկ անգամ փորձեցին ճանապարհ փակել` իրենց հարցի լուծումը գտնելու համար, սակայն ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով նախ բացեց ճանապարհը, հետո էլ զգուշացրեց, որ, միեւնույնն է, ստիպված են լինելու լքել այս տարածքը, որը համարվում է պետական:

Տեղի բնակիչներից ազատամարտիկ Բաբկեն Ավագյանն ասաց, որ հատուկ մտածված քանդում էին շենքը, իրենք էլ կռված տղերքով որոշել են ընտանիքներով հանդերձ այդ տարածքում բնակություն հաստատել ու պահպանել այն:

«Մեզ թող չխանգարեն, ոտքի տակ չընկնեն: Թող վարչապետը լուծում տա այս հարցին: Հայաստանում լիքը ազատ տեղեր կան, թող ՊԵԿ-ը որտեղ ինչ ուզում է սարքի: Թող սա էլ ազատամարտիկների թաղամաս լինի: Այսինքն` մենք ոչ մի բանի արժանի չէի՞նք: Սահմանում առաջինը մենք ենք, իսկ հիմա պետք չե՞նք ոչ մեկին: Լիքը ազատ հողեր կան, թող տան ՊԵԿ-ին: Իսկ ո՞վ է ասում, որ ՊԵԿ-ին են տվել, բա ես էլ լսել եմ, որ մի մեծահարուստ է առել այս տարածքը, ուզում են հյուրանոց կառուցել»,- նշեց Ավագյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։