Պահանջում ենք Վասակ Դարբինյանի Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը. «Հայաքվե»Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ենթարկվել են հարձակման. կան վիրավորներ
Դու շատ ես խառնում արդեն, պարոն Ռուբինյան․ ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ)
Ես ոչ մեկին չեմ ծեծել. ընդդիմադիրներին մոտենում եմ բացառապես հանգստացնելու նպատակով. Վահե ՂալումյանՓոխեք էդ մարդուն, չի կարում, չի ձգում, ինքն էլ գիտի, դուք էլ գիտեք. Կարապետյանը՝ Պապիկյանի մասինԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանgnւ հանձնումն առավել անձայն իրականացնելու համար. ԱբրահամյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ, ԱԱԾ պադվալը նման մարդկանց համար է, ոչ թե բարերարի. Նարեկ Կարապետյան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազ գյուղի դաշտերում. կան վիրավորներԵրկակի ստանդարտներ են՝ խոսում են ընդդիմադիրներից, բայց չեն նկատում բոլորի տուն-տեղի մասին ֆեյքերով, հայհոյանքներով ամենագարշելի լուրեր տարածող անձին. Վարդևանյան (տեսանյութ)Իսպանիայում ցույցերը շարունակվում են. բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև«Հասկացանք՝ Նիկոլ Փաշինյանի քավորն եք, բայց արժե՞ ամեն անգամ նիստերի դահլիճը վերածել «գլադիատորական» մարտերի». Գրիգորյանը՝ Ղալումյանին. (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել (տեսանյութ)
Չախոյանի ելույթը ԱԺ-ում լարեց իրավիճակը. ընդդիմադիրները սկսեցին խփել սեղաններին (տեսանյութ)Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը (տեսանյութ) «Դուք, որ գերազանց եք տիրապետում հայերենին՝ ո՞ւմ է պետք, եթե այդ իմացությամբ Արցախ եք հանձնում». Աննա Գրիգորյանը հակադարձեց ՌուբինյանինԵրբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»
Եթե խաղաղություն չլիներ՝ Ադրբեջանը չէր տեղեկացնի, որ զինվոր է անցել սահմանը. Ռուբինյանն ասաց, որ մինչ այս՝ էլի են նման դեպքեր եղել (տեսանյութ)
Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումըԲա մարդը, եթե մեկի տուն է մտել, կրակել՝ հանցագործություն է. Ռուբինյանն ադրբեջանցու կողմից սահման հատելը երկրի անվտանգություն հարց չի դիտարկում (տեսանյութ)COP17-ի լուսաբանման համար մեկ ընկերության 44.5 մլն դրամ են վճարելուԴու ո՞վ ես, քո հետ խոսալու չունեմ. պատգամավորների վեճը շարունակվում է նիստերի դահլիճից դուրս (տեսանյութ)
Ծեծկռտուք ու լարված իրավիճակ ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո․ ԱԺ նախագահն անհաղորդ էր մնացել (տեսանյութ)
Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄԻՊ-ը չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոնԳրքի շնորհանդեսին մասնակցելու համար պետք չի ԱԺ նախագահ լինել, եթե չեք ուզում՝ ինչի՞ եք Ձեզ տանջում. Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար. «Հրապարակ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ»Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ»Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. «Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով. ՈւՂԻՂՈր դաշտում է խաղալու Պալաչը. «Հրապարակ»
Աշոտ Մինասյանն ազատվեց կալանքից
Իշխանությունը թաքցնում է վիճակը. «Հրապարակ»1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Սպասվում են պաշտոնանկություններ. «Հրապարակ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խարկովին. կան զոհեր և տասնյակ վիրավորներԿստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի
Հասարակություն

Մեր հուսալի աղբյուրները կարողացել են պատճենահանել կառավարությունում հույժ գաղտնի գրիֆով կնքված աշխատանքի ընդունման կանոնակարգը. Ավետիք Իշխանյանի բացահայտումը

Ցանկացած, հատկապես՝ ժողովրդավարական երկրներում, կառավարության, առանձին պաշտոնյաների հրաժարականները քաղաքական կյանքի անբաժան մասն են կազմում։ Կառավարությունները հրաժարական են տալիս կառավարության ծրագիրը ձախողելու, պաշտոնյաները կառավարության հետ անհամաձայնության դեպքում։

Այլ է իրավիճակը «ժողովրդավարական» Հայաստանում։

Զարմանալի բաներ են կատարվում Հայաստանում։ Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հանկարծ հրաժարականներ են ներկայացնում, որպես կանոն, առանց լուրջ պատճառաբանության և պարտադիր կարգով շնորհակալական դիֆերամբներ նվիրում բռնապետիկ-վարչապետին։ Այդպես վարվեց Վահրամ Դումանյանը, երեկ՝ Քրիստինե Գրիգորյանը, այսօր՝ Գեորգի Ավետիսյանը։

Մեր հուսալի աղբյուրները կարողացել են պատճենահանել 2019թ․ կառավարությունում գործող, աշխատանքի նշանակման, հույժ գաղտնի գրիֆով կնքված աշխատանքի ընդունման կանոնակարգը։

Կանոնակարգ

ՀՀ պետական համակարգում աշխատանքի ընդունվելու մասին

1․ Սույն կանոնակարգը վերաբերում է Հայաստանի Հանրապետության բոլոր պետական հաստատությունների աշխատողներին․

ՔՊ ցուցակում գրանցված պատգամավորների թեկնածուներին,
Կառավարության աշխատակազմին, նախարարներին, նրանց տեղակալներին, նախարարությունների ողջ աշխատակազմերին,

Մարզպետներին և նրանց տեղակալներին, մարզպետարանների ողջ աշխատակազմերին,
Տեղական ինքնակառավարման մարմինների ՔՊ-ի անդամ համայնքապետերին, ավագանու անդամներին, աշխատակազմին,

Ազգային անվտանգության ծառայության, քննչական մարմինների, դատախազության, Բարձրագույն Դատական խորհրդի, ղեկավարներին, նրանց տեղակալներին, աշխատակազմերին։ Դատարանների, Սահմանադրական Դատարանի ՔՊ-ի կողմից նշանակված դատավորներին, ՍԴ աշխատակազմին,

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, այլ պետական կառույցների ղեկավարներին, տեղակալներին, ողջ աշխատակազմերին։

2․ Վերոնշյալ բոլոր պաշտոնյաները և նրանց կողմից աշխատանքի նշանակվածները, վարչապետի կամ նրա նկարի առջև ծնկաչոք երդվում են հետևյալ տեքստով․

Ես, այսինչ այսինչի այսինչյանս, անցնելով այսինչ պաշտոնի (աշխատանքի), հանդիսավոր երդվում եմ,
Ողջ կյանքում երախտապարտ, շնորհակալ, հավատարիմ լինել մեր վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին և նրա ընտանիքին և պատրաստ լինել ամեն ինչի, այդ թվում՝ հրաժարվել ընկերներից, հարազատներից։

Չունենալ և չհայտնել անձնական միտք, կարծիք։ Սպասել, թե այս կամ այն հարցի մասին ինչ կասի վարչապետը և միայն դրանից հետո, կրկնել, հիմնավորել այն։

Ցանկացած վայրում՝ աշխատավայր, ընկերական շրջապատ, ընտանիք, բոլոր խոսակցություններում գովել, փառաբանել վարչապետին։ Բոլոր ձախողումների համար մեղավոր, պատասխանատու համարել նախկիններին կամ Ռուսաստանին։ Որևէ մեկի կողմից վարչապետին փնովելու դեպքում, պատրաստ եմ ծեծկռտուք սարքել, կանչել ոստիկանություն։ Պարտավորվում եմ ԱԱԾ հայտնել ցանկացած պատահական խոսակցության մասին, երբ քննադատվում է վարչապետը։ Ակտիվորեն հետևել սոցիալական ցանցերին և գովել, փառաբանել վարչապետին, հայհոյել նրա ընդդիմախոսներին։

Աշխատասենյակում, բնակարանում փակցնել վարչապետի դիմանկարը։

Վարչապետին հանդիպելիս կամ նրա նկարը տեսնելիս՝ ոտքի կանգնել և անհրաժեշտության դեպքում՝ լուրջ կամ ժպտալով որոշ ժամանակ կանգնած մնալ։

Վարչապետի, կամ նրա կողմից միջնորդավորված անձի կողմից կատարված ցանկացած հանձնարարական անմիջապես կատարել, այդ թվում իմ հրաժարականը։

Հրաժարականից հետո պարտավորվում եմ խորին շնորհակալություն հայտնել վարչապետին, իր կողմից ցուցաբերած վստահության համար և երդվել ողջ կյանքում հավատաիմ մնալ նրան։

Երդումս դրժելու դեպքում պատրաստ եմ ամենախիստ պատժի արժանանալու, ինչպես անձամբ ես, այնպես էլ ընտանիքիս անդամները։

Անուն հայրանուն ազգանուն ամսաթիվ

Կանոնակարգը հաստատում եմ Վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյան

Կանոնակարգը բացահայտեց

Ավետիք Իշխանյանը