Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներին
Քաղաքականություն

Ի՞նչ ենք մենք թաքցնում հանրությունից, ի՞նչ կարող ենք թաքցնել և ինչո՞ւ թաքցնենք. Փաշինյանը՝ Վարդապետյանին

ՀՀ Գլխավոր դատախազը ՀՀ կառավարության նիստին մի շարք մանրամասներ ներկայացրեց Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում բռնկված հրդեհից զոհված զինվորների գործի նախաքննությունից՝ նշելով, որ հանրությունը պարբերաբար կտեղեկացվի գործից, որպեսզի խուսափեն տարբեր ասեկոսեներից, բամբասանքներից:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանրությանը մենք միշտ ասում ենք, որ սրանք նախնական վարկածներ են: 

«Ի՞նչ ենք մենք թաքցնում հանրությունից, ի՞նչ կարող ենք թաքցնել և ինչո՞ւ թաքցնենք: Ի՞նչ է պարզել նախաքննությունը»,- հարցրեց Փաշինյանը Վարդապետյանին: 

Վարդապետյանը, պատասխանելով Փաշինյանի հարցադրմանը, նշեց. «Ոչ մի բան մենք չենք կարող թաքցնել և մտադրություն էլ չունենք թաքցնելու: Անձանց անունների չբացահայտելն ընդամենը նպատակ ունի ապահովելու այդ անձանց փախուստի բացառումը»:

Փաշինյանն, ընդհատելով Վարդապետյանին, ասաց, որ ինքը այլ բան նկատի ունի, այն է՝ որոշ մարդկանց մեկնաբանություններ կարդում ես և այնպիսի տպավորություն է, որ այդ հրդեհը ոչ թե իր նկարագրած բենզինի 5 լիտրանոց տարայի օգտագործման պատճառով է բռնկվել, այլ՝ ընդհուպ ինչ-որ այլ բան է տեղի ունեցել:

«Ձեր կողմից հրապարակված վարկածն այս պահին կենսունակ վարկած է, իսկ մյուս բոլոր վարկածները ստուգվում են և բացառման կանոնով ստուգումներն իրականացվում են: Սակայն հիմնական վարկածը, որի շուրջ քննությունն այս պահին իրականացվում է և կարծես թե այս պահին մենք ունենք ապացույցերի բազա, որով մեղադրանք ենք առաջադրում, Կառավարության նիստի ժամանակ հրապարակված վարկածն է: Բայց կրկնում եմ՝ քանի որ հասարակությունն անընդհատ այդ հարցը բարձրացնում է, ուստի բոլորի հետ կապված քննությունն իրականացվում է, որպեսզի հետո հանկարծ չհնչեն կասկածներ, որ մենք որևէ վարկած չստուգեցինք»,- ասաց Վարդապետյանը: 

Փաշինյանը հավելեց նաև, որ, եթե որևէ բան Կառավարության նիստում հնչում է, ապա որևէ մեկն այդ հնչածով սահմանափակված կամ կաշկանդված չէ, որովհետև այդ պահին հնչել է այն տեղեկությունը, որն այդ պահին ունեցել են:

«Հանրության հետ դա կիսել ենք, կիսում ենք և կկիսենք: Նկատի ունեմ, որ եթե պարզվի, որ Կառավարության նիստում հնչածի 180 աստիճան հակառակ բան է եղել, ապա մենք դրանով կաշկանդված չենք: Մենք հանրության հետ հաղորդակցության մեջ ենք»,- իր խոսքը եզրափակելով՝ ասաց Փաշինյանը: