Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչներըՀայաստանի չեմպիոնը պայմանագիր է կնքել բրազիլացի դարպասապահի հետ«Ամենազզվելին վարչախմբին արդարացնող «ինտելեկտուալներն» են»․ ՎարդանյանԳնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել էՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքելՊիկֆայայի Սուրբ Աստվածածին վանքում կվերսկսվեն կիրակնօրյա Սուրբ պատարագներըՀալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-նՌուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակՈւռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովումԳագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակԴամասկոսում պայթյուն է տեղի ունեցել, զոհերի թիվը հասել է վեցիԷդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել էՎենեսուելայում փրկել են երկրաշարժերից հետո փլատակների տակ ութ օր անցկացրած տղամարդունԿայացել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տարեկան համաժողովըՎայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումըՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է համագործակցությունըԱրմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը կհրապարակվի վաղըԱՄՆ-ն և Օմանը փորձում են համոզել Իրանին հրաժարվել Հորմուզի նեղուցում սահմանվող վճարներիցԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակըԵԱՏՄ-ում առաջարկվել է ստեղծել միասնական տվյալների բազա արդյունաբերության համարԵԱՏՄ–Չինաստան. համագործակցության զարգացման նոր հեռանկարներՊաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերըԱլեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, իրավիճակը նոր է, չգիտեի, որ ԱԺ խոսնակ չի դառնալու (տեսանյութ)«Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերըՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Արուսյակ ՄանավազյանինՍևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԲաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն ԱդրբեջանինՏավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերումՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՃիշտ համարեցի, որ պաշտոնավարման ավարտին գամ և Ձեզ շնորհակալություն հայտնեմ․ Սիմոնյանը՝ Խաչատուրյանին«Ճաղատը դեղ ունենա, գլխին կքսի»․ կոռեկտ չէ ընդդիմությանը խորհուրդ տալ տեսախցիկի առաջ․ Շարմազանով (տեսանյութ)Դատարանը դատախազության միջնորդությունը բավարարել է և Գագիկ Խաչատրյանի որդիներին կալանավորելու որոշում կայացրելՔաղաքացիներից օրենքով չնախատեսված գանձված գումարները կվերադարձվեն. կառավարությունը նոր կարգ է սահմանելԵս մոնետիզացված էջ չունեմ, բայց եթե ունենայի էլ, վատ չէր լինի, եկամուտ չունեմ էդտեղից (տեսանյութ)Բրազիլիայի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը՝ խորացնելու երկխոսությունը Հայաստանի հետՍա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյանը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունների մասինԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլըՌուսաստանի և Ուկրաինայի համատեղ կորուստները պատերազմում գերազանցեցին 2 միլիոնը53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում էՀայաստանի Առաջին խմբի և Գավաթի խաղարկության վիճակահանության արդյունքները
Ներկայացնում եմ իմ հրաժարականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են
ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը
Հոգեբուժական կամ թմրաբանшկան հաստատությունում հաշվառում ունենող մարդկանց շարունակում ենք վարորդական իրավունք տալ. ՆԳ նախարարՄինչև վերջ պայքարել եմ, որ մենք միշտ լինենք երջանիկ. տիկինս, վատ հոսանքի ազդեցությամբ, դիմել է ոստիկանություն. Տիգրան Արզաքանցյան
Աստված հստակ գիտի, թե ով է ձեզ պետք այսօր. Նատալյա Ռոտենբերգը լուսանկարներ է հրապարակել
ՏՄ-ն Մասիս համայնքում հողերի ոչ նպատակային օգտագործման փաստերով դիմել է իրավապահ մարմիններին
Ուզում ենք Հայաստանին օգնել, Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով. Ֆոն դեր Լայեն
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերՄենք չենք կարող դույլով ծիրան տանել ԵՄ. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն

«Իմ կեսի չափ կանեք կամ զրկանք կկրեք հայրենիքի համար, հետո իրավունք կվերապահեք ձեզ բարբաջելու». Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն անդրադարձել է  «Արցախում ընդդեմ Ռուբեն Վարդանյանի ձևավորված «կոալիցիան» նաև նախագահի իր թեկնածուն ունի» հոդվածին՝  նշելով, որ ինքն Արցախի նախագահ դառնալու հավակնություններ չունի, ինչպես նաև չունի համակրելի թեկնածու:

Նա նշել է, որ այնտեղ նաև իր անունն է շոշափվում՝ կեղծ տեղեկություններով ու վիրավորական պիտակավորմամբ:

Բեգլարյանը, նաև գրել է.

«Դրա առթիվ կուզեի շեշտադրել՝

1. Մինչ շատերը (այդ թվում՝ ես) անխոնջ կերպով շարունակում ենք աշխատանքային, ազգային ու քաղաքացիական պարտականությունների կատարումը՝ ուղղված այս ճգնաժամի հաղթահարմանը, ոմանք մտածում են անձնական ու նեղ խմբային ամբիցիաների և հասարակության ավելի խորը պառակտման մասին:

2. Ես որևէ ներգրավվածություն չունեմ Արցախի ընթացիկ որևէ ներքաղաքական գործընթացում, և «ներքաղաքական բազարները» բնորոշ են այս հոդվածի հեղինակներին, ոչ թե՝ ինձ: Առավել ևս հաշվի առնելով նաև պետական նախարարի խորհրդականի իմ կարգավիճակը՝ աբսուրդ է ինձ մեղադրել «Ռուբեն Վարդանյանի դեմ «կոալիցիա» կազմելու» մեջ. ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ինձ բնորոշ չէ մարդկային ու աշխատանքային էթիկայի սկզբունքների ոտնահարումը, և ես որևէ խնդիր չունեմ մարդկանց իմ սկզբունքային տեսակետներն ուղիղ հայտնելու հետ կապված:

3. Դատարկաբանություն է նաև ընտրությունների պատրաստվելու պնդումը, երբ գլուխս կախ Երևանում՝ ընտանիքիցս հեռու առավոտվանից գիշեր իմ պարտականությունների կատարմամբ եմ զբաղված՝ հիմնականում արտաքին քաղաքական և տեղեկատվական ոլորտներում: Ավելին, կարծում եմ, որ նման ճգնաժամային պայմաններում ոչ միայն սխալ ու վտանգավոր է ընտրությունների մասին մտածելը, այլև՝ պետությունն ու հասարակությունը պետք է զերծ պահել պառակտումներից ու ցնցումներից, իսկ առաջացած տարաձայնությունները հարկ է լուծել երկխոսությամբ ու հանգիստ կերպով:

4. Ապագայում երբ էլ ընտրությունները տեղի ունենան, ես ցանկություն չունեմ նախագահ դառնալու և չունեմ նախընտրելի հավանական թեկնածու: Ավելին, հարց է նույնիսկ, թե արդյոք խորհրդարանական ընտրություններին էլ կմասնակցեմ, թե ոչ: Հիմա ընդհանրապես ժամանակը չէ ընտրությունների մասին մտածելու, այլ պետք է ուս-ուսի պայքարել արտաքին սպառնալիքների դեմ՝ հանուն Արցախի հայկական ու անվտանգ ապագայի:

5. Հերիք են նաև անդեմ, անբարոյական ու անհիմն բամբասանքները արտաքին ուժերի հետ իբր իմ կապի մասին: Ով որևէ արտաքին ուժի (այդ թվում՝ «սորոսական») ազդեցության տակ է, նա ամենավերջին մարդն է, իսկ ով հատկապես այսքանից հետո իմ վերաբերյալ նման պնդում կանի, նա է ամենավերջին մարդը: Իսկ ում հանդիպեք նման ձևով ինձ պիտակավորելիս, կասեք, որ ես իրեն հայհոյել եմ, հարցեր ունի՝ թող գա մոտս…

6. Իմ կեսի չափ կանեք կամ զրկանք կկրեք հայրենիքի համար, հետո իրավունք կվերապահեք ձեզ բարբաջելու և մարդկանց արժանապատվությունը վիրավորելու: Նեղ անձնական ու խմբային շահերի համար մի՛ անցեք ազգային ու բարոյական սահմանները»»: