Պահանջում ենք Վասակ Դարբինյանի Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը. «Հայաքվե»Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ենթարկվել են հարձակման. կան վիրավորներ
Դու շատ ես խառնում արդեն, պարոն Ռուբինյան․ ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ)
Ես ոչ մեկին չեմ ծեծել. ընդդիմադիրներին մոտենում եմ բացառապես հանգստացնելու նպատակով. Վահե ՂալումյանՓոխեք էդ մարդուն, չի կարում, չի ձգում, ինքն էլ գիտի, դուք էլ գիտեք. Կարապետյանը՝ Պապիկյանի մասինԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանgnւ հանձնումն առավել անձայն իրականացնելու համար. ԱբրահամյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ, ԱԱԾ պադվալը նման մարդկանց համար է, ոչ թե բարերարի. Նարեկ Կարապետյան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազ գյուղի դաշտերում. կան վիրավորներԵրկակի ստանդարտներ են՝ խոսում են ընդդիմադիրներից, բայց չեն նկատում բոլորի տուն-տեղի մասին ֆեյքերով, հայհոյանքներով ամենագարշելի լուրեր տարածող անձին. Վարդևանյան (տեսանյութ)Իսպանիայում ցույցերը շարունակվում են. բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև«Հասկացանք՝ Նիկոլ Փաշինյանի քավորն եք, բայց արժե՞ ամեն անգամ նիստերի դահլիճը վերածել «գլադիատորական» մարտերի». Գրիգորյանը՝ Ղալումյանին. (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել (տեսանյութ)
Չախոյանի ելույթը ԱԺ-ում լարեց իրավիճակը. ընդդիմադիրները սկսեցին խփել սեղաններին (տեսանյութ)Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը (տեսանյութ) «Դուք, որ գերազանց եք տիրապետում հայերենին՝ ո՞ւմ է պետք, եթե այդ իմացությամբ Արցախ եք հանձնում». Աննա Գրիգորյանը հակադարձեց ՌուբինյանինԵրբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»
Եթե խաղաղություն չլիներ՝ Ադրբեջանը չէր տեղեկացնի, որ զինվոր է անցել սահմանը. Ռուբինյանն ասաց, որ մինչ այս՝ էլի են նման դեպքեր եղել (տեսանյութ)
Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումըԲա մարդը, եթե մեկի տուն է մտել, կրակել՝ հանցագործություն է. Ռուբինյանն ադրբեջանցու կողմից սահման հատելը երկրի անվտանգություն հարց չի դիտարկում (տեսանյութ)COP17-ի լուսաբանման համար մեկ ընկերության 44.5 մլն դրամ են վճարելուԴու ո՞վ ես, քո հետ խոսալու չունեմ. պատգամավորների վեճը շարունակվում է նիստերի դահլիճից դուրս (տեսանյութ)
Ծեծկռտուք ու լարված իրավիճակ ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո․ ԱԺ նախագահն անհաղորդ էր մնացել (տեսանյութ)
Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄԻՊ-ը չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոնԳրքի շնորհանդեսին մասնակցելու համար պետք չի ԱԺ նախագահ լինել, եթե չեք ուզում՝ ինչի՞ եք Ձեզ տանջում. Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար. «Հրապարակ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ»Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ»Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. «Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով. ՈւՂԻՂՈր դաշտում է խաղալու Պալաչը. «Հրապարակ»
Աշոտ Մինասյանն ազատվեց կալանքից
Իշխանությունը թաքցնում է վիճակը. «Հրապարակ»1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Սպասվում են պաշտոնանկություններ. «Հրապարակ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խարկովին. կան զոհեր և տասնյակ վիրավորներԿստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի
Հասարակություն

Արցախում 169 երեխա ծնվել է շրջափակման մեջ

Ադրբեջանի կողմից շրջափակման, գազի և էլեկտրականության մատակարարման խափանման պատճառով Արցախի բնակարաններում սկսել են տեղադրվել փայտի վառարաններ: Այդ մասին ասված է Արցախի կառավարության տեղեկագրում (շրջափակման 46-րդ օր):

Ցուրտ ձմռան պայմաններում, առանց բնական գազի օգտագործման հնարավորության և թերի էլեկտրամատակարարման պայմաններում Արցախի բնակիչները, որպես ջեռուցման և սնունդ պատրաստելու այլընտրանքային տարբերակ, ստիպված սկսել են իրենց բնակարաններում փայտի վառարաններ տեղադրել։

Այս կապակցությամբ Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զգուշացնում է քաղաքացիներին, որ հրդեհային անվտանգության տեսանկյունից վառարանների տեղադրումը ռիսկային է, եթե չպահպանվեն անվտանգության կանոնները։

Տեղեկագրում նաև ներկայացված է Արցախի շրջափակման 44-րդ օրվա վիճակագրությունը.

12 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 169 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 508 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 46 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 18 000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: