Ռուսաստանը և Իրանը քննարկել են Լիբանանում հրադադարի պահպանման հարցըՄեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՖրանսիայում Բրիս Ռոքֆոյին շնորհվել է ՀՀ Բարեկամության շքանշանԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համարՇոյգուն ժամանել է Հնդկաստան՝ ԲՐԻՔՍ-ի անվտանգության խորհրդաժողովինՍևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշիցՍրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ ԱրմենիաԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. ԿոշտաԳյումրիի 102-րդ ռազմաբազայում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի զոհերինՄահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՏորնադո է տեղի ունեցել Ռուսաստանում. բնակիչները վնասներ են կրելՄեսսին խփեց աշխարհի առաջնությունների պատմության մեջ ռեկորդային՝ 17-րդ գոլըԵվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԽմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենաԵրևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԻրանը կգնա սպառազինությունների խոշոր ստուգումների. ԹրամփԲրյուսելում քննարկվել է «Հայաստան–ԵՄ համագործակցության խորացումը»Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելուՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներինԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ամփոփումԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն էԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներՓաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետԿրեմլը արձագանքել է Զելենսկու՝ Բելառուսի հասցեին ուղղված սպառնալիքներինԹուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը«Մեր պարտքն է ճշմարտությունը փոխանցել ապագա սերունդներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՄոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսին. Մարիա ԶախարովաՆրանց ժառանգությունը մեր ներկան է. ԵԱՏՄ–ում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի օրը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասինՀրդեհ է բռնկվել Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կաՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՊատերազմ՝ մեր հիշողության դեմ․ ո՞վ հաղթեց՝ սի՞րտ, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-իցԿառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչիԻնչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետՈւկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանինՀունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՓաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն ՍուրենյանցԱվինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
Միջազգային

ՀԱՊԿ առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում. ԵՄ առաքելության հայտնվելը սահմանին կարող է աշխարհաքաղաքական առճակատման բերել. ՌԴ ԱԳՆ

Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական նոր առաքելություն ստեղծելու մասին՝ երկու տարի ժամկետով։ ԵՄ ներկայության կոնկրետ պարամետրերը կորոշվեն առաջիկայում։ Բայց արդեն ակնհայտ է, որ այն ավելի հավակնոտ է լինելու, քան ԵՄ մոնիտորինգի մեխանիզմը, որը Հայաստանում գործել է անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հրապարակված հաղորդագրությունում:

«Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Մենք, հայ-ադրբեջանական սահմանի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ԵՄ «փորձագետների» վերահսկողության արդյունքում, որևէ «ավելացված արժեք» չենք տեսնում: Եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցներ իր առաքելության աշխատանքի պայմանները:

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:

ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը ևս չպետք է մոլորեցնող լինի. այն ձևավորվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Եվրամիության՝ Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու և Ռուսաստանի միջնորդական ջանքերը հետ մղելու փորձերը, կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերը՝ տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու նրանց ձգտումներում։ Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև Հայաստանի սահմաններին ծառայող ՌԴ սահմանապահները: Նրանք ԵՄ դիտորդների պահվածքին կարձագանքեն՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը։

Մենք ֆիքսում ենք, որ Երևանում, առանց իր տրամաբանական ավարտին հասցնելու ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցները շահագրգռված են օգտագործել ՀԱՊԿ ներուժը, ապա նրա առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում։

Ինչպես նախկինում, մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և, ընդհանրապես, տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենակայուն և երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների խստիվ և հետևողական կատարումն է. պայմանավորվածությունները վերաբերում են այդ թվում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը, հասարակության, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների միջև եռակողմ շփումների զարգացմանը։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան», - ասված է հաղորդագրությունում։