Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերը
Մամուլ

Պետության վրա թքած ունենալու նուրբ արվեստը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի օրոք մարդիկ պաշտոնները թաշկինակի պես են փոխում։ Այնքան են անլրջացրել պետական կառավարման համակարգում ծառայությունը, որ ում քեֆը որտեղ տալիս է՝ նշանակվում է, հետո ինչ-որ բան դուրը չի գալիս, ասենք՝ աշխատասենյակի կոմֆորտը կամ աթոռի փափկությունը, աշխատավարձի չափը, ու որոշում է մի երկու ամիս անց հրաժարական տալ, գնալ այլ պաշտոնի։ Գուցե ինքը՝ վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանն էլ է պաշտոնյաներին որպես թաշկինակ փոխում։ Հինգ տարում հինգ ԱԱԾ տնօրեն ու Շիրակի հինգ մարզպետ փոխած Նիկոլ Փաշինյանից ու նրա կառավարությունից այլ բան պետք էլ չէ թերեւս սպասել։

Եթե նա կարող է Արգիշտի Քյարամյանին մեկ օրով նշանակել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հետո ազատել այդ պաշտոնից ու տանել ԱԱԾ՝ տնօրենի տեղակալ, մի ամսից՝ ԱԱԾ տնօրեն, հետո, մի քանի ամսից նորից հետ բերել՝ նշանակել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ մի կես տարում՝ կոմիտեի նախագահ, ինչո՞ւ պետք է զարմանալ, որ մարդու իրավունքների պաշտպանը, ընտրված լինելով խորհրդարանի ձայների մեծամասնությամբ, ուղիղ մեկ տարի անց հրաժարական է տալիս, որովհետեւ իրեն մեկ այլ տեղ՝ երևի ավելի բարձր աշխատավարձով աշխատանք են խոստացել։ Կամ՝ ինչո՞ւ պիտի զարմանալ, որ մեկ տարի Շիրակի մարզպետ աշխատելուց հետո Նազելի Բաղդասարյանը, անհասկանալի պատճառաբանությամբ, ազատման դիմում է գրում, որովհետեւ, արի ու տես, որոշել է հիմա էլ «իր գիտելիքներն» այլ ոոլորտում ծառայեցնել։ Թե այդ ինչ հրաշափառ գիտելիքներ ունի նախկինում լրագրող աշխատած, անհասկանալի բուհերում իրավաբանի կրթություն ստացած եւ պատգամավորի աթոռից մարզպետ նշանակված տիկին Նազելին, ում կարիքը հիմա էլ այլ ոլորտներում պետք է զգացվի, լրիվ այլ հարց է։ Թեպետ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում Նազելի Բաղդասարյանը հաստատ ամենակրթվածներից է՝ շատ այլ պաշտոնյաների հետ  համեմատած։

Բայց պետական ծառայության նկատմամբ անլուրջ ու անպատասխանատու վերաբերմունքով Նազելի Բաղդասարյանը ոչ մի բանով չի զիջում ո՛չ Քրիստինե Գրիգորյանին, ո՛չ մյուս պաշտոնյաներին, որոնք այսօր նշանակվում են՝ իրենց հանդեպ վստահության ու ստանձնած պատասխանատվության մասով ճռճռան ու պաթոսախեղդ տեքստեր ասելով ու հաջորդ օրն անսպասելիորեն հրաժարական տալիս։ Ու հանրությունն այդպես էլ չի իմանում՝ ինչու այս մարդիկ նշանակվեցին մարզպետ, նախարար ու փոխնախարար, ինչու հրաժարական տվեցին, ինչ թողեցին իրենց հետեւից, որն էր, առհասարակ, պետական ապարատում նրանց էքզիստենցիալ գոյության իմաստը։

Սա պաշտոնի ու պետության վրա թքած ունենալու բացահայտ դրսևորում է, երբ պաշտոնն ու պետական ծառայությունը նրանց համար սոսկ հարստանալու, կարիերա անելու, իրենց կյանքը դասավորելու ու հասարակության մեջ որոշակի դիրք զբաղեցնելու միջոց են։ Եվ երբ տեսնում են՝ այն արդեն իրենց պետք չէ, կամ ավելի լավ հարստանալու եւ ավելի ազդեցիկ դառնալու այլ հնարավորություններ կան, առանց վարանելու թքում են իրենց զբաղեցրած պաշտոնի եւ պատասխանատվության վրա ու վազում հաջորդի հետեւից։

Ահավասիկ, Նազելի Բաղդասարյանը երեկ կառավարության նիստում մարզպետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո շնորհակալության ճոռոմ տեքստեր ասաց՝ ուղղված վարչապետին ու կառավարությանը, հետո իջավ ու լրագրողների հետ զրույցում էլ նույն վերամբարձ տոնով փորձեց իր անձի շուրջ խորհրդավորության շղարշ ստեղծել, թե ինքն ահավոր լուրջ դեմք է ու շուտով նոր պաշտոնի կանցնի, կվերադառնա իրեն հարազատ ոլորտ։

Լրագրությո՞ւն՝ հարցրինք նրան, ու նա միանգամից վրա բերեց, թե ոչ՝ ինքը մասնագիտությամբ իրավաբան է։ Ի դեպ, զրույցի սկզբում էլ հայտարարեց, թե լրագրողի նախկինը չի լինում՝ ակամա քար գցելով իրենց թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանի բոստանն ու հաստատելով բազմիցս հնչած տեսակետները, որ Փաշինյանը երկիրը ղեկավարում է լրագրողին, այն էլ՝ սկանդալային լրագրողին հատուկ ոճով՝ այդպես էլ դուրս չգալով նախկին մասնագիտության կաղապարներից։

«Պետք է դիտարկել, որ յուրաքանչյուր պետական պաշտոն ունի սկիզբ եւ ունի ավարտ, սեփական նախաձեռնությամբ եմ հրաժարական տվել և տեղափոխվել մասնագիտական ոլորտ՝ տեւական ժամանակ քննարկվում էր, և թերևս սրանով է պայմանավորված»,- այսպես բացատրեց մարզպետի պաշտոնից իր վաղաժամ ազատումը տիկին Բաղդասարյանը՝ նշելով, թե հետայսու իր «հնարավորությունները, գիտելիքներն ու հմտությունները» կօգտագործի այլ բնագավառում։

Ի դեպ, այս օրերին մամուլում քննարկվեց նրա՝ որպես արդարադատության փոխնախարարի կամ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին առաջադրվելու հարցը։ Բաղդասարյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այդ լուրերը․ «Այս պահին որոշակի բաներ քննարկվում են, եւ կարծում եմ՝ մոտ օրերս ավելի պաշտոնապես կհայտարարվի»։

Երբ նկատեցինք՝ անլուրջ չէ՞, արդյոք, պետական պաշտոնյաների կողմից վերաբերմունքը, երբ գալիս, մեկ-երկու տարի պաշտոնավարում են, հետո հրաժարական են տալիս՝ առանց լուրջ պատճառաբանության, արդեն նախկին մարզպետ Բաղդասարյանն ասաց․ «Ես հնարավորինս հիմնավոր ասել եմ՝ նպատակ ունեմ ավելի վերադառնալ մասնագիտական ոլորտ»։

- Իսկ այն ժամանակ ինչո՞ւ գնացիք մարզպետի պաշտոնին։

- Կարիք կար, որ լինեի մարզում։ Մենք ոչ թե պետք է առաջնորդվենք, թե որտեղ պետք է լինենք մենք, այլ որտեղ մեր ծառայությունների եւ գիտելիքների կարիքը կա պետության տեսանկյունից։

- Իսկ մարզպետի կարգավիճակում Ձեր ծառայությունների եւ գիտելիքների կարիքը չկա՞ր այլևս։

- Կա արդեն նոր մարզպետ, եւ վստահ եմ, որ կկարողանա եւ կհաջողի։

- Սա պետական ծառայության, պաշտոնի նկատմամբ անլուրջ վերաբերմունք չէ՞, արդյոք։ ՄԻՊ-ն էլ, օրինակ, ընդամենը մեկ տարի պաշտոնավարելուց հետո հեռանում է, որովհետեւ, ասում են, ինչ-որ լավ առաջարկ է ստացել։ Ի վերջո, սա պատասխանատվություն ու ծառայություն է, չէ՞, հանրության ու պետության հանդեպ։

- Գնահատականը քաղաքացիների դժգոհությունը կամ գոհունակությունն է, իսկ ես վստահ եմ, որ իմ էջին հետեւելով՝ կտեսնեք, թե ինչպիսի արձագանք ունեն շիրակցիներն իմ հեռանալու կապակցությամբ։

ՀԳ․ Մենք չգիտենք, թե ինչ հաջողություններ է գրանցել Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետի պաշտոնում մեկ տարի աշխատելու ընթացքում, եւ դժվարանում ենք ասել, թե իր էջում հրաժարականի առիթով ափսոսանք հայտնող շիրակցիներն ինչ նկատի ունեն, բայց եթե գովեստներն իսկապես հիմնավոր են, առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս, թե ինչու են այսքան ձախողված պաշտոնյաների պարագայում լավ աշխատողին այլ աշխատանքի տեղափոխում։ Եթե լավ էր աշխատում, տրամաբանականն այն կլիներ, որ մնար և շարունակեր աշխատել»: