Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին
Պահը վաղուց է հասունացել, սին հույսերով չեք խաբի. եթե այս պահին ոչինչ չարեցիք, ապա հետո էլ ոչինչ չի լինի
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի«Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք». կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղումԺողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»Հայաստանը կորցրել է մոտ 4 մլրդ դոլարի պաշար, որն օգտագործում է Ադրբեջանը. «Փաստ»Կընդունի, բայց չի շնորհավորի. «Հրապարակ»«Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա». Փաշինյանը՝ 2020-ին Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա. «Ժողովուրդ»ԸԸՀ անդամներն աշխատավարձ չեն ստանա. «Հրապարակ»Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ»Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ»Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»Ճգնաժամի ֆոնին Կոլումբիայից 100 տոննա մարդասիրական բեռով նավ է ժամանել ԿուբաԻրանը իրեն հաղթող է համարում հակամարտությունումԿիրանցում քվեարկության պատկերը բացահայտելուց հետո քաղաքացին ազատվել է աշխատանքիցՄեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա հավաքականների հանդիպումըԻշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել էԱնկարան հույս ունի ԱՄՆ-ի և Իրանի միջև կայուն խաղաղության հասնելԿԸՀ-ի նոր ամփոփումը փոխել է մի շարք ցուցանիշներԱլեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցելԶախարովան «նեոնացիզմ» է որակել Զելենսկու վերջին քայլըԲարսելոնան վերջնագիր է ներկայացրել Մադրիդի Ռեալի նախագահինՆորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերիԳագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզումԿրակ, պայթյուն և 260 զոհ. Air India-ի ինքնաթիռի ողբերգական կործանման հետաքննությունը ձգձգվում էԻրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակըՇիո Երրորդը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինըՄոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերություններըՄարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարներըՁեզանից բարոյականություն, պրոֆեսիոնալիզմ կամ պետականության արժեքներ ակնկալելն անիմաստ է․ պատգամավորԱռաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալովԱՄՆ-ը պատրաստ է ավելի կառուցողական հարաբերությունների Ռուսաստանի հետAFP․ Իրանամետ հաքերները հայտնել են ՀԴԲ դրոնները կոտրելու մասին և սպառնացել են գրոհել աշխարհի առաջնությունըԴատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեցՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասինՔննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններըԱլեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա 19:30-ին․ փաստաբանՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդինԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվԻրան-ԱՄՆ հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել․ ԱրաղչիՀայկականությունը պղծել փորձողը դուրս է եկել հետընտրական որսի. ԳասպարյանԱյս ամենն այնքան է ուղեկցելու բոլորիս, քանի դեռ այս իշխանության ստեղծողը դիկտատուրա է կառուցում Հասնելու են բոլորիդ, էլի՞ լուռ եք մնալու․ Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են համաձայնագրի այնպիսի պայմաններ, որոնք չեն համաձայնեցվել․ Թրամփ Վերջին պարը. 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել Դատարան է հանձնվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու համար մեղադրվող անձանց քրվարույթի նյութերը
Մամուլ

Ինչու է Փաշինյանը հերթով ազատվում կադրերից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում.

«Պետական կառավարման համակարգում վերջին ամիսներին զանգվածային եւ անսպասելի հրաժարականներ եղան։ Մեկը մյուսին հաջորդեցին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի, ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանի, փոխնախարար Կարեն Թռչունյանի, ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) նախկին ղեկավար Գեորգի Ավետիսյանի, Շիրակի արդեն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի, ԴԱՀԿ ղեկավար Սերգեյ Մեղրյանի, ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանի և այլոց պաշտոնանկությունները։

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն փոխատեղումներ է անում՝ կադրերին մի պաշտոնից տեղափոխելով մեկ այլ պաշտոնի, ինչպես ընդունված է եղել բոլոր ժամանակներում, երբ գումարելիների տեղափոխությամբ փորձել են իմիտացիա ստեղծել, թե գումարն էլ է փոխվում, այսինքն՝ ազատելով իքս պաշտոնյային, որոշ ժամանակ հետո նրան այլ պաշտոնի են նշանակել, փորձելով լիցքաթափել հանրային դժգոհությունները, նոր սպասումներ առաջացնել, սակայն վերջին ամիսներին ազատված պաշտոնյաներից ոմանց Փաշինյանը կարծես ուղարկել է վաղաժամ թոշակի։ Օրինակ, ՔՊ-ական նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը շուրջ երկու ամիս է՝ գործազուրկ է, այն դեպքում, երբ ոչ վաղ անցյալում զբաղեցնում էր պետության ամենաբարձր պաշտոններից մեկը, եւ թիմում կարծում են, որ նա էականորեն տարբերվում է իր կրթությամբ եւ ինտելեկտով։

Այսպիսով՝ ի՞նչ իմաստ ունեն այս կադրային շարժերը։

Իշխանական աղբյուրները կտրականապես հերքում են քաղաքական ճգնաժամի վարկածը, որն առաջ է քաշվում տարբեր շրջանակների կողմից՝ առ այն, որ Փաշինյանն այս եղանակով փորձում է գործ անելու իմիտացիա ստեղծել, եւ վստահեցնում են, որ այս ազատումները համակարգային փոփոխությունների արդյունք են։ Ավելին, մեզ ասացին, որ վերջերս Փաշինյանն անգամ ԱԺ ՔՊ խմբակցությանն է առաջարկել՝ տարբեր պաշտոնյաների գործունեության վերաբերյալ կարծիք հայտնել, եւ եթե 25 պատգամավոր պնդի որեւէ պաշտոնյայի հրաժարականն ու հիմնավորի, թե ինչու, ինքն առանց մտածելու կազատի այդ պաշտոնյային։ Ըստ կառավարության մեր աղբյուրի՝ Փաշինյանն իբր ավելի խստապահանջ է դարձել, անընդհատ փոխում է պաշտոնյաների նկատմամբ նախկինում ունեցած պահանջները, եւ երկրի առջև ծառացած մարտահրավերները վարչապետին ավելի նյարդային են դարձրել։ Նրանք չեն հերքում, որ կառավարության կաբինետում աննախադեպ լարված ու նյարդային մթնոլորտ է տիրում, վերադաս-ենթակա սուր փոխհարաբերությունները երբեմն  հանգուցալուծվում են պաշտոնանկություններով։ Դիցուք, այս լույսի ներքո է ներկայացվում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Գեորգի Ավետիսյանի ազատումը, որը տեղի ունեցավ երկու օր առաջ։ Գեորգի Ավետիսյանը պաշտոնանկությունից հետո շնորհակալություն հայտնեց վարչապետին՝ վստահեցնելով, որ որոշումն իրենն է, երեկ էլ մեզ ասաց, որ ավելացնելու ոչինչ չունի, եւ դեռ հայտնի չէ, թե ապագայում ինչով է զբաղվելու։

Հիշենք, որ Ավետիսյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2018-ի իշխանափոխությունից անմիջապես հետո՝ հունիսին, մեկ անգամ՝ 2020-ի սեպտեմբերին, կարճ ժամանակով ազատվեց պաշտոնից, բայց մեկ ամիս չանցած՝ վերականգնվեց։ Դեռ այն ժամանակ տեղեկություններ կային, թե Փաշինյանը բարկացել է, որ տեսչությունը պատշաճ վերահսկողություն չի իրականացրել հանրությանը հայտնի «Արտ Լանչ» ընկերությունում, որը հիվանդանոցներից մեկին սնունդ էր մատակարարում, եւ գրանցվել էր զանգվածային թունավորումների դեպք։

Ըստ իշխանական վարկածի՝ չի բացառվում, որ Փաշինյանը նման մի թերացման մասին իմացել է եւ պահի ազդեցության տակ որոշում ընդունել։ Սակայն միայն Համբարձում Մաթեւոսյանի եւ Վահրամ Դումանյանի պաշտոնանկություններից արդեն կարելի է հետեւություն անել, թե ինչ սկզբունքով է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը, եւ որքանով է տվյալ պաշտոնյան, առհասարակ՝ մարդը, արժեք ներկայացնում նրա համար։ Մի բան պարզ է, որ Փաշինյանը գնահատում է ոչ թե պրոֆեսիոնալիզմը, աշխատասիրությունն ու օգտակար գործողության գործակիցը, այլ իր հրամաններն անշեղորեն եւ աներկբա կատարելու, իր կամակատարը դառնալու ունակությունը։ 2022-ի դեկտեմբերի սկզբներին թե՛ Դումանյանի, թե՛ Մաթեւոսյանի (վերջինս նաև Բրյուսովի անվան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է) հրաժարականները  Բրյուսովի ռեկտոր Կարինե Հարությունյանի վերընտրվելուց հետո տեղի ունեցան, մինչդեռ պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր, որ ամեն գնով հասնեն նրան, որ ընտրվի ոչ թե Հարությունյանը, այլ Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։

Ի դեպ, թե՛ Մաթեւոսյանը, թե՛ Դումանյանն առայժմ գործազուրկ են, վերջինիս մասին պատմեցին, որ բավականին ծանր է տանում թոշակառուի կարգավիճակը եւ ամեն ինչ անում է նոր պաշտոնի անցնելու համար․ իր երազանքների պաշտոնի՝ ԵՊՀ ռեկտորի հարցում նա մերժում է ստացել, հիմա այլ երազանք ունի՝ Բժշկական համալսարանի ռեկտոր է ուզում դառնալ, սակայն Արմեն Մուրադյանին դժվար թե Դումանյանով փոխարինեն։

Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը բռնապետական նկրտումներ ունի եւ միտումնավոր ուզում է ցույց տալ, որ իշխանությունում բոլորը՝ առանց բացառության, իրեն են պարտական, որ պաշտոն են զբաղեցնում, եւ ինքը երբ ուզի, կարող է տվյալ մարդուն հանել տանել, մեկ այլ տեղում նշանակել կամ ընդհանրապես գործազուրկ դարձնել։ Ասվածի ապացույցն էլ նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի ազատումն է, որին Փաշինյանը պատրաստվում է իրեն ենթակա նորաստեղծ մարմնի՝ Արտաքին հետախուզության վարչության պետ նշանակել։ Սրանով Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է նաեւ պետական ինստիտուտը, թվում է, թե օմբուդսմենի պաշտոնն ամենահեղինակավորն է ցանկացած երկրում, քանի որ ՄԻՊ-ը կոչված է մարդկանց իրավունքների պաշտպանությանը, եւ այդ պաշտոնում նշանակվածները չպետք է համաձայնեն այն փոխարինել մեկ ուրիշ պաշտոնով, բայց Նիկոլ Փաշինյանի ձեւավորած միակենտրոն իշխանությունում այլեւս վաղուց չկան անկախ ինստիտուտներ եւ մարմիններ, եւ այս իշխանության ժամանակ ընտրված ՄԻՊ-ը դարձել էր ոչ այնքան քաղաքացիների, որքան «Քաղպայմանագրի» շահերի պաշտպանը։

Կամ, ասենք, ԲՈԿ-ի ղեկավար Կարեն Քեռյանի հրաժարականը, որից ընդամենը 2 օր առաջ պաշտոնյան մամլո ասուլիսով էր հանդես եկել և ներկայացրել այս տարվա անելիքները՝ տեղյակ չլինելով իր ոլորտում սպասվող փոփոխությունների մասին։ Այն մասին, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն միացնում են ԿԳՄՍՆ գիտության կոմիտեին, եւ նախագահ է նշանակվելու ՀՀՇ-ական Վահագն Հայոցյանի որդին՝ Սարգիս Հայոցյանը, որից բազում բողոքներ կան։ Իսկ Քեռյանի, կարելի է ասել, միակ մեղքն այն է, որ նա Վահրամ Դումանյանի մարդն է, որի կադրերին նոր նախարարը՝ Ժաննա Անդրեասյանը, որոշել է փոխել։ Մարդն այնքան արժեք չի ներկայացնում Նիկոլ Փաշինյանի համար, որ կարող են մարդու ղեկավարած կառույցի ճակատագիրը կտրուկ փոխել՝ առանց նրա հետ կառուցվածքային կամ բովանդակային փոփոխությունները քննարկելու։ Եվ Կարեն Քեռյանը, իմանալով, որ իր հանդեպ նման արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել, անմիջապես ազատման դիմում է գրել։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի պաշտոնանկության մասին վաղուց էին խոսում՝ դեռ նոյեմբերի 25-ից, երբ նրա եղբորը՝ Արման Բաղդասարյանին, ոստիկանները փռեցին ասֆալտին ու բերման ենթարկեցին՝ ապօրինի զենք կրելու կասկածով, իսկ հետո բաց թողեցին։ Այդ ժամանակ Նազելի Բաղդասարյանը շատ սուր արձագանքեց, իսկ Գյումրիում սկսեցին խոսել, թե Նազելին հայտնվել է Փաշինյանի սեւ ցուցակում, ու նրա օրերը հաշված են։ Իհարկե, նա հերքում էր այդ լուրերը։ Եվ երեկ էլ ասաց, թե վերադառնում է մասնագիտական ոլորտ, բայց չհստակեցրեց՝ ուր, և որ մասնագիտության մասին է խոսքը, քանի որ մասնագիտությամբ իրավաբան Բաղդասարյանը հեղափոխությունից առաջ Շիրակի «Ցայգ» հեռուստաընկերությունում հաղորդավար էր աշխատում»: