Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ենթարկվել են հարձակման. կան վիրավորներ
Դու շատ ես խառնում արդեն, պարոն Ռուբինյան․ ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ)
Ես ոչ մեկին չեմ ծեծել. ընդդիմադիրներին մոտենում եմ բացառապես հանգստացնելու նպատակով. Վահե ՂալումյանՓոխեք էդ մարդուն, չի կարում, չի ձգում, ինքն էլ գիտի, դուք էլ գիտեք. Կարապետյանը՝ Պապիկյանի մասինԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանgnւ հանձնումն առավել անձայն իրականացնելու համար. ԱբրահամյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ, ԱԱԾ պադվալը նման մարդկանց համար է, ոչ թե բարերարի. Նարեկ Կարապետյան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազ գյուղի դաշտերում. կան վիրավորներԵրկակի ստանդարտներ են՝ խոսում են ընդդիմադիրներից, բայց չեն նկատում բոլորի տուն-տեղի մասին ֆեյքերով, հայհոյանքներով ամենագարշելի լուրեր տարածող անձին. Վարդևանյան (տեսանյութ)Իսպանիայում ցույցերը շարունակվում են. բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև«Հասկացանք՝ Նիկոլ Փաշինյանի քավորն եք, բայց արժե՞ ամեն անգամ նիստերի դահլիճը վերածել «գլադիատորական» մարտերի». Գրիգորյանը՝ Ղալումյանին. (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել (տեսանյութ)
Չախոյանի ելույթը ԱԺ-ում լարեց իրավիճակը. ընդդիմադիրները սկսեցին խփել սեղաններին (տեսանյութ)Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը (տեսանյութ) «Դուք, որ գերազանց եք տիրապետում հայերենին՝ ո՞ւմ է պետք, եթե այդ իմացությամբ Արցախ եք հանձնում». Աննա Գրիգորյանը հակադարձեց ՌուբինյանինԵրբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»
Եթե խաղաղություն չլիներ՝ Ադրբեջանը չէր տեղեկացնի, որ զինվոր է անցել սահմանը. Ռուբինյանն ասաց, որ մինչ այս՝ էլի են նման դեպքեր եղել (տեսանյութ)
Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումըԲա մարդը, եթե մեկի տուն է մտել, կրակել՝ հանցագործություն է. Ռուբինյանն ադրբեջանցու կողմից սահման հատելը երկրի անվտանգություն հարց չի դիտարկում (տեսանյութ)COP17-ի լուսաբանման համար մեկ ընկերության 44.5 մլն դրամ են վճարելուԴու ո՞վ ես, քո հետ խոսալու չունեմ. պատգամավորների վեճը շարունակվում է նիստերի դահլիճից դուրս (տեսանյութ)
Ծեծկռտուք ու լարված իրավիճակ ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո․ ԱԺ նախագահն անհաղորդ էր մնացել (տեսանյութ)
Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄԻՊ-ը չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոնԳրքի շնորհանդեսին մասնակցելու համար պետք չի ԱԺ նախագահ լինել, եթե չեք ուզում՝ ինչի՞ եք Ձեզ տանջում. Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար. «Հրապարակ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ»Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ»Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. «Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով. ՈւՂԻՂՈր դաշտում է խաղալու Պալաչը. «Հրապարակ»
Աշոտ Մինասյանն ազատվեց կալանքից
Իշխանությունը թաքցնում է վիճակը. «Հրապարակ»1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Սպասվում են պաշտոնանկություններ. «Հրապարակ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խարկովին. կան զոհեր և տասնյակ վիրավորներԿստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն է
Հասարակություն

Ամանորին մի հիթ ունեինք՝ «Երնեկ, թէ այս նոր տարին, Վերջ տար հայի ցավերին», բայց սույն երգը 24/7 ռեժիմով երգելն անգամ չկանխեց հունվարի 19-ի Ցավը. Աննա Հակոբյան

Խաղաղությո՜ւն լինի, մնացածը մենք կանենք:Այս երազանք-մաղթանքը հասկանալի պատճառներով նախկինից մի քանի անգամ ավելի շատ ու ավելի ուժգին հնչեց այս տարվա ամանորյա մեր բոլոր սեղաններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

««Մնացած» ասելով, ենթադրվում է երկիր կառուցելը, զարգացած տնտեսություն ունենալը, անձնական բարեկեցության և հանրային բարօրության հասնելը:

Լավ ցանկություն է, ինչ խոսք: Բայց որքան որպես ցանկություն լավն է, այնքան որպես կյանքի փիլիսոփայություն՝ վտանգավոր, որքան սահուն է հնչում, այնքան անանցանելի է դարձնում դեպի Խաղաղություն մեր ճանապարհը:

Ի՞նչ է նշանակում խաղաղություն լինի, մնացածը մենք կանենք:

Սա նույնն է, թե մեկն իր ընտանիքի համար տուն կառուցել ցանկանա եւ հայտարարի.«Քարերն ու ցեմենտ-բետոնը լինի, մնացածը ես կանեմ»: Կամ մեկ ուրիշը սեփական մեքենայով ընտանիքի հետ Հայաստանով մեկ ճամփորդել փափագի եւ ասի.«Մեքենան լինի, մնացածը ես կանեմ»: Կամ, թե մի երիտասարդ իր ընկերուհուն ամուսնության առաջարկ անելու մասին երազի. «Ադամանդե քարով մատանին լինի, մնացածը ես կանեմ»:

Պարզ է չէ՞, որ այդ երիտասարդը երբեք չի նշանվի, այդ մարդը երբեք տուն չի կառուցի, մյուսն էլ երբեք իր ընտանիքին մեքենայով ճամփորդության չի տանի:

Ինչպես տուն կառուցելու շինանյութը, ճամփորդելու մեքենան, կամ նշանվելու մատանին որեւէ մեկի համար երկնքից չի ընկնում, այնպես էլ՝ Խաղաղությունը: Ինչպես անհեթեթ է Աստծուն դիմել՝ թե Աստված ջան խնդրում եմ ինձ մի քանի բեռնատար տուֆ ու մի քիչ ցեմենտ ուղարկի, այնպես էլ անհեթեթ է Աստծուն դիմել թե՝ իմ ազգին ու երկրին Խաղաղություն տուր:

Խաղաղությունը Աստծո կողմից ուղարկվող հրաշք չէ: Խաղաղությունը ընդամենը նպատակ է, պարզ, որոշակի, մարդու համար խիստ հասանելի նպատակ:

Մարդկության գոյության բոլոր ժամանակների բոլոր ազգերի եւ պետությունների պատմությունը հուշում է, որ Խաղաղությունը «չի լինում», Խաղաղությունը «անում են»:

Աստծուց էլ խնդրում են իմաստնություն, աշխատասիրություն, արդարամտություն, տոկունություն, ջանասիրություն, նվիրվածություն, ազնվություն, քաջություն, հավատ, հաստատակամություն, անբարո գայթակղություններին դիմակայելու եւ կործանարար սովորություններին վերջ տալու կամք:

Աստծուց խնդրում են չտրտնջալու, չչարանալու, չատելու, փոխարենը բարիք ստեղծելու, սեր տարածելու, սեփական տունը, բակը, քաղաքը, երկիրը մաքրելու, փայփայելու, կառուցելու եւ հզորացնելու համար բավարար ուժ:

Եւ Խաղաղությունը «գալիս է» որպես հետեւանք: Մեր սեփական, ամենօրյա, պարզ գործողությունների հետեւանք: Ընդ որում, յուրաքանչյորն իր գործողությունների համար է պատասխանատու եւ դրանցով է մեր երկիրը կա՛մ մոտեցնում խաղաղությանը, կա՛մ հեռացնում: Եթե ինչ-որ մեկը մի քանի հազար դրամի, կամ 1432 դոլարի դիմաց տեղեկատվություն է փոխանցում հակառակորդին, ինչքան ուզում է կենաց խմի, կամ Աստծուց խաղաղություն խնդրի, ինքը իր գործողությամբ մեզ արդե՛ն մի քանի անգամ հեռացրել է այդ Խաղաղությունից: Եթե այդպիսի հազարավոր մարդիկ կան, նրանք հազա՛ր անգամ են մեզ հեռացրել Խաղաղությունից: Եթե մենք այդ մարդկանց ձեռքը նախապես չենք բռնում, պոստֆակտում էլ նրանց հանդեպ չհիմնավորված մարդասիրություն ենք ցուցաբերում, մեր երկիրը մի քանի տասնամյակո՛վ ենք հեռացնում Խաղաղությունից: Եթե մենք ծույլ ենք, անփույթ, քիչ ենք աշխատում, օրվա մեծ մասը բամբասում ու ամբարտավանում ենք, եւ դա չենք էլ նկատում, հարյուրամյակներո՛վ ենք հեռանում Խաղաղությունից: Ավելին՝ ամեն քայլափոխի մահացու վտա՛նգ ենք ստեղծում մեր, մեր սիրելիների կյանքի համար:

Այս Ամանորին եւս մեկ հիթ ունեինք, երգ: Ամենուր՝ տներում, հեռուսատեսությամբ, ռադիոյով, ֆեյսբուքում, նույնիսկ եկեղեցիներում հնչեց Ռափայել Պատկանյանի բանաստեղծության հիման վրա գրված երգը.«Երնէկ, թէ այս նոր տարին, Վերջ տար հայի ցաւերին»:

Երնեկ:

Բայց հունվարի սկզբին սույն երգը 24/7 ռեժիմով երգելն անգա՛մ չկանխեց հունվարի 19-ի Ցավը:

Ռափայել Պատկանյանը այս բանաստեղծությունը գրել է 1878 թվականին, այսինքն՝ 145 տարի առաջ: 145 տարի շարունակ մենք երգում ենք՝ «Երնէկ, թէ այս նոր տարին վերջ տար հայի ցաւերին»:

Բանաստեղծության մեջ այլ տողեր էլ կան, որոնք այն մասին են, թե ո’ր պարագայում «հաջորդ տարին վերջ կտա հայի ցավերին»: Բայց այդ տողերը ակնհայտորեն «ուշադրութան եւ ընբռնումի» չեն արժանացել:

Առնվազն՝ անցած 145 տարում»,- գրել է Հակոբյանը