Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչներըՀայաստանի չեմպիոնը պայմանագիր է կնքել բրազիլացի դարպասապահի հետ«Ամենազզվելին վարչախմբին արդարացնող «ինտելեկտուալներն» են»․ ՎարդանյանԳնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել էՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքելՊիկֆայայի Սուրբ Աստվածածին վանքում կվերսկսվեն կիրակնօրյա Սուրբ պատարագներըՀալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-նՌուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակՈւռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովումԳագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակԴամասկոսում պայթյուն է տեղի ունեցել, զոհերի թիվը հասել է վեցիԷդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել էՎենեսուելայում փրկել են երկրաշարժերից հետո փլատակների տակ ութ օր անցկացրած տղամարդունԿայացել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տարեկան համաժողովըՎայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումըՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է համագործակցությունըԱրմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը կհրապարակվի վաղըԱՄՆ-ն և Օմանը փորձում են համոզել Իրանին հրաժարվել Հորմուզի նեղուցում սահմանվող վճարներիցԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակըԵԱՏՄ-ում առաջարկվել է ստեղծել միասնական տվյալների բազա արդյունաբերության համարԵԱՏՄ–Չինաստան. համագործակցության զարգացման նոր հեռանկարներՊաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերըԱլեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, իրավիճակը նոր է, չգիտեի, որ ԱԺ խոսնակ չի դառնալու (տեսանյութ)«Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերըՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Արուսյակ ՄանավազյանինՍևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԲաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն ԱդրբեջանինՏավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերումՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՃիշտ համարեցի, որ պաշտոնավարման ավարտին գամ և Ձեզ շնորհակալություն հայտնեմ․ Սիմոնյանը՝ Խաչատուրյանին«Ճաղատը դեղ ունենա, գլխին կքսի»․ կոռեկտ չէ ընդդիմությանը խորհուրդ տալ տեսախցիկի առաջ․ Շարմազանով (տեսանյութ)Դատարանը դատախազության միջնորդությունը բավարարել է և Գագիկ Խաչատրյանի որդիներին կալանավորելու որոշում կայացրելՔաղաքացիներից օրենքով չնախատեսված գանձված գումարները կվերադարձվեն. կառավարությունը նոր կարգ է սահմանելԵս մոնետիզացված էջ չունեմ, բայց եթե ունենայի էլ, վատ չէր լինի, եկամուտ չունեմ էդտեղից (տեսանյութ)Բրազիլիայի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը՝ խորացնելու երկխոսությունը Հայաստանի հետՍա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյանը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունների մասինԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլըՌուսաստանի և Ուկրաինայի համատեղ կորուստները պատերազմում գերազանցեցին 2 միլիոնը53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում էՀայաստանի Առաջին խմբի և Գավաթի խաղարկության վիճակահանության արդյունքները
Ներկայացնում եմ իմ հրաժարականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են
ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը
Հոգեբուժական կամ թմրաբանшկան հաստատությունում հաշվառում ունենող մարդկանց շարունակում ենք վարորդական իրավունք տալ. ՆԳ նախարարՄինչև վերջ պայքարել եմ, որ մենք միշտ լինենք երջանիկ. տիկինս, վատ հոսանքի ազդեցությամբ, դիմել է ոստիկանություն. Տիգրան Արզաքանցյան
Աստված հստակ գիտի, թե ով է ձեզ պետք այսօր. Նատալյա Ռոտենբերգը լուսանկարներ է հրապարակել
ՏՄ-ն Մասիս համայնքում հողերի ոչ նպատակային օգտագործման փաստերով դիմել է իրավապահ մարմիններին
Ուզում ենք Հայաստանին օգնել, Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով. Ֆոն դեր Լայեն
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերՄենք չենք կարող դույլով ծիրան տանել ԵՄ. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն

«Ցուցարարներն» իսկապես վերահսկում են ԼՂ բնակիչների կյանքը և մահը․ միջազգային իրավունքի փորձագետի ելույթը՝ Հաագայի դատարանում

«Ցուցարարներն» իսկապես վերահսկում են ԼՂ բնակիչների կյանքը և մահը։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ ասաց միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու Կոստանտինոս Սալոնիդիսը՝ հավելելով, որ ԼՂ–ում իրավիճակը շարունակում է ծայրահեղ վիճակում մնալ։

Նրա խոսքով՝ կարևոր հարցերից մեկը, որի մասին ուզում է խոսել, նաև խնդրի լուծման հրատապությունն է։

«Կա հրատապություն այն իմաստով, որ կա դեպքերի հետևանքների իրական և վերահաս ռիսկ։ Այսինքն՝ ռիսկ, որը կարող է վրա հասնել մինչև դատարանի կողմից հարցի վերջնական լուծումը»,- ասաց նա։

Կոստանտինոս Սալոնիդիսը բացատրեց, թե ինչու է խնդիրն օրհասական և հրատապ լուծում պահանջող։ 

Նա Լաչինի փակման օրվանից օր առ օր մատնանշեց, թե ինչ զրկանքների ու  խնդիրների առաջ է կանգնել ԼՂ բնակչությունը, թե ինչպես է զրկվել սննդից, դեղորայքից, գազից, լույսից, կրթությունից ու մի շարք կենսական նշանակության այլ ապրանքներից ու պայմաններից։

«Ավելի քան 1000 մարդ կտրված է իր ընտանիքից, այդ թվում` հարյուրավոր երեխաներ։ Պատկերացրեք` 50 օր շարունակ, ամեն րոպեի ընթացքում ինչ են զգացել այդ երեխաներն ու նրանց ծնողները։ Ավելին, շատերն իրենց հարազատների թաղման արարողությանը չեն կարողացել մասնակցել, քանի որ Լաչինի միջանցքով անցնել չեն կարող, անցնում են միայն ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Այսինքն՝ «ցուցարարներն» իսկապես վերահսկում են ԼՂ բնակիչների կյանքը և մահը»,- ասաց Սալոնիդիսը։

Նրա խոսքով՝ ԼՂ–ում քիմիաթերապիա հնարավոր չէ հիմա ստանալ, ուստի բուժվելու հնարավորությունները զրոյանում են։ Սալոնիդիսը հավելեց, որ ԼՂ-ում գրեթե ողջ տնտեսական գործունեությունը կանգ է առել` 5000 մարդ զրկվել է աշխատանքից։ Նա ամփոփեց` ասելով, որ Ադրբեջանն արգելում է միջազգային որևէ առաքելության մուտքը ԼՂ և ստեղծված իրավիճակում հումանիտար աղետի ռիսկն օր օրի ավելանում է։

Կոստանտինոս Սալոնիդիսը նկատեց, որ հումանիտար ճգնաժամի ռիսկն օրեցօր ահագնանում է։ Նա նաև նկատեց, որ Ալիևն անտեսում է միջազգային հանրության կոչերը՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու մասին։

«Եթե Հաագայի դատարանը չմիջամտի՝ հումանիտար ճգնաժամը կշարունակվի»,- իր ելույթը եզրափակեց միջազգային իրավունքի փորձագետը։