Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Վազող տողեր

Արարատի մարզի դատախազությունը բողոքարկել է Արտավազդ Մարգարյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշումը․ Բաբայան

Արարատի մարզի դատախազությունը երկար մտածելուց հետո որոշեց, որ չպետք է համակերպվի ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ներկայացուցիչ Արտավազդ Մարգարյանի ազատության հետ: Նրանք բողոքարկել են Արտավազդ Մարգարյանի կալանավորումը մերժելու մասին Արտաշատի դատարանի որոշումը: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Հիշեցնեմ, որ հունվարի 14-ին Արտաշատի դատարանը մերժել էր պաշտպանյալիս կալանավորելու քննիչի միջնորդությունը միաժամանակ ձերբակալությունը ճանաչել էր անօրինական (ոչ իրավաչափ):

Դեռ այն ժամանակ դատական նիստում մանրամասն հիմնավորեցի, որ քննչական կոմիտեի նկարագրած (հնարած) հանցագործության հետ Արտավազդ Մարգարյանին կապը որևէ կերպ չի հիմնավորվել, այսինքն՝ բացակայում է հիմնավոր կասկածը, թե վերջինս կատարել է հանցանք: Բացի դրանից, դատարանում հայտնեցի, որ անգամ այն պարագայում, եթե իսկապես լիարժեք հաստատված լիներ հիմնավոր կասկածը, նույնիսկ բոլորս մեր աչքերով տեսած և ականջներով լսած լինեինք, որ այդպիսի հանցագործություն տեղի է ունեցել և կատարողն էլ անձամբ պաշտպանյալս է, ապա նույնիսկ այդ դեպքում քննիչը չէր կարող վերջինիս ամիսներ անց ձերբակալել այն հիմքով, թե այդ հիմնավոր կասկածը ծագել է անմիջականորեն: Խոսքը քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ և 109-րդ հոդվածներով նախատեսված ձերբակալության մասին է:

Բանն այն է, որ այդ հիմքով անձին ձերբակալելու համար անհրաժեշտ է, որ հանցանքի պահից մինչև ձերբակալությունը չլինի ժամանակի խզում: Ավելի պարզ՝ անցած չլինի երկար ժամանակ, քանի որ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով անձին ձերբակալելը, այն է՝ անձը բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո, նշանակում է, որ անձին փաստացի ազատությունից զրկելու և հետագայում նրան ձերբակալելու իրավասություն ունեցող մարմինը ենթադրյալ հանցանք կատարող անձին արգելանքի է վերցնում այդ ենթադրյալ հանցանքը կատարելուց կարճ ժամանակ անց: Նման հետևության համար հիմք է հանդիսանում օրենսդրի կողմից օգտագործված՝ «անմիջապես» եզրույթը:

Ցավոք՝ նախ քննչականը, և հիմա էլ, փաստորեն, դատախազությունը, այդպես էլ չկարողացան յուրացնել այս պարզ կանոնը:

Հույս ունեմ, որ վերաքննիչ քրեական դատարանում գործը կքննի իրական դատավոր և վերջնականապես քննչականի ու դատախազության համար այս հարցը կփակվի:

Թեև, մյուս կողմից էլ, չեմ բացառում, որ թե դատախազությունը և թե քննչականը, լավ էլ գիտեն այս պարզ կարգավորումը․․․ պարզապես նրանց ստացած հանձնարարությունն է այդպիսին»,- գրել է Բաբայանը։