Թուրքիան պետք է հեռացվի ՆԱՏՕ-ից. Ջոն Բոլթոն
Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կրկին թիրախավորել է Թուրքիան։ Շվեդական մամուլի հետ զրույցում Բոլթոնն ասել է, որ Թուրքիան պետք է հեռացվի ՆԱՏՕ-ից: Այս մասին տեղեկացնում է թուրքական Akşam-ը։
Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարություններ է արել շվեդական մամուլին։
Բոլթոնն ավելի վաղ իրեն բնութագրել էր հեռուստատեսային շոուում, որպես «մեկը, ով օգնել է հեղաշրջումներ պլանավորել այլ երկրներում»: Թուրքիայի մասին սկանդալային խոսքեր ասող Բոլթոնն այս անգամ թիրախավորել է Թուրքիան՝ շվեդական մամուլին տված հարցազրույցում։
Շվեդական մամուլի հետ զրույցում Բոլթոնն ասել է, որ Թուրքիան պետք է հեռացվի ՆԱՏՕ-ից։ Լրատվականում գրվում էր, որ Բոլթոնը հայտարարել է, որ Թուրքիան սաբոտաժ է արել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը։
Հարցին, թե հնարավոր է բացառել ՆԱՏՕ-ի անդամ երկրին, Բոլթոնը պատասխանել է. «Միջազգային իրավունքի rebus sic statibus դրույթը թույլ է տալիս գրեթե ամեն ինչ: Նրանք կարող են ընտրել՝ ուզո՞ւմ են անդամակցել ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ։ Կամ մենք կարող ենք լուծարել և վերահաստատել ՆԱՏՕ-ն։ Սա լուծելու բազմաթիվ ուղիներ կան»,- ասել է նա՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կարող են լուծարել ՆԱՏՕ-ն՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու համար։
Ըստ կայքի՝ մոռանալով, թե ինչու է Թուրքիան գնել S-400-ները, նա պնդեց, որ ԱՄՆ-ը փորձում է կանգնեցնել Էրդողանին, և որ ԱՄՆ-ն հավանություն է տվել «Patriot» համակարգի վաճառքին։ Խոսելով «F-16» գործընթացի մասին՝ Բոլթոնը շարունակել է իր սկանդալային հայտարարությունները. Նա հայտարարել է, որ «Էրդողանին չհանգստացնելու համար պետք է սպասել մայիսին Թուրքիայում կայանալիք ընտրություններին»։