Ադրբեջանի և Թուրքիայի կրթության նախարարները քննարկել են համատեղ կրթական ծրագրերի իրականացման հարցը
Ադրբեջանի Գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևը հանդիպել է այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի Հանրապետության ազգային կրթության նախարար Մահմութ Օզերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին ադրբեջանական AZERTAC-ին հայտնել են գիտության և կրթության նախարարությունից։
Հանդիպման ընթացքում գոհունակություն է արտահայտվել հանրակրթական և մասնագիտական կրթության ոլորտում երկու երկրների համատեղ գործունեության, այդ թվում՝ ուսուցիչների և ուսանողների փոխանակման կապակցությամբ։ Ընթացիկ տարում ընդգծվել է մասնագիտական ուսումնական հաստատությունների վերակազմավորման ուղղությամբ բովանդակային և դասավանդման առումով համատեղ գործունեության շարունակականության կարևորությունը։
Նշենք, որ պատվիրակության այցը կավարտվի փետրվարի 1-ին։
Այցի շրջանակներում թուրք նախարարը կայցելի Բաքվի մշակույթի և արհեստների պետական մասնագիտական կրթության կենտրոն, STEAM ինովացիոն կենտրոն, Բաքվի եվրոպական լիցեյում, Բաքվի թուրքական Անատոլիական լիցեյում և այլ ուսումնական հաստատություններ։