Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերը
Մամուլ

Գլխավոր դատախազի՝ Փաշինյանին զեկուցելու պատճառներից է այն, որ նա դեռ իրեն զգում է որպես վարչապետի օգնական. «Փաստ»

Փաստ» օրաթերթը գրում է․

Վերջերս կառավարության նիստում մի երևույթ տեղի ունեցավ, որն աննախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի պրակտիկայում։ Խնդիրն այն է, որ նիստի ժամանակ գլխավոր դատախազը, խոսելով Ազատ գյուղի դեպքերի և հարուցված քրեական գործի մասին, հայտարարեց, թե վարչապետին պարբերաբար զեկուցել է և հիմա էլ զեկուցում է։ Իրականում Սահմանադրության և օրենքների համաձայն, գլխավոր դատախազը չի կարող զեկուցել վարչապետին։ Այլ կերպ ասած՝ ո՛չ ՀՀ Սահմանադրության 8-րդ գլխում, որը վերաբերում է դատախազությանը և քննչական մարմիններին, ո՛չ էլ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում գլխավոր դատախազին նման գործառույթ վերապահված չէ, ավելին՝ նա նույնիսկ կառավարության անդամ չի հանդիսանում։ Գլխավոր դատախազն ընտրվում է Ազգային ժողովի կողմից, հաշվետու է խորհրդարանին և յուրաքանչյուր տարի նա խորհրդարանին հաղորդում է ներկայացնում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:

Գլխավոր դատախազի կողմից նույնիսկ խորհրդարանին զեկուցելու լիազորություն վերապահված չէ։ Գլխավոր դատախազը ոչ միայն պարտավոր չէ, այլև իրավունք չունի վարչապետին զեկուցել այս կամ այն քրեական գործի ընթացքի և ձեռնարկվող միջոցառումների մասին։ Բացի այդ, դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է և առաջացնում օրենքով սահմանված պատասխանատվություն: Ամենաշատը գլխավոր դատախազը կարող է միայն թույլատրելիի սահմաններում ինչ-որ իրադարձությունների մասին որոշակի տեղեկություններ հաղորդել երկրի վարչապետին:

Բայց «զեկուցելը», առավել ևս այնպիսի մանրամասներով, որ, «նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին ուղղակի չեմ բարձրաձայնի», այսինքն՝ հրապարակային բարձրաձայնման ենթակա չեն, արդեն իսկ վկայում է լուրջ համակարգային խնդրի առկայության մասին։ Տարբեր փորձագետներ բազմիցս ընդգծել են, որ քաղաքական թիմի անդամը չպետք է դառնա անկախ մարմնի ղեկավար։ Իսկ հիմա ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ գլխավոր դատախազ է քաղաքական թիմի անդամը։ Շատերի կարծիքով, նորանշանակ գլխավոր դատախազի՝ Փաշինյանին զեկուցելու պատճառներից մեկն այն է, որ նա դեռևս իրեն զգում է որպես վարչապետի օգնական, որը պետք է պարբերաբար զեկուցի աշխատանքների մասին, իսկ վարչապետն էլ դրանց հիման վրա հանձնարարություններ տա։ Հնարավոր է՝ նա գլխավոր դատախազ նշանակվել է հենց այդ կարգավիճակով:

Այստեղ գալիս ենք մեկ այլ եզրահանգման. եթե կա զեկուցում, ապա դա ենթադրում է, որ կա նաև հանձնարարություն: Այսինքն, դատախազությանը վարչապետի կողմից ուղիղ հանձնարարության առկայության դեպքում ակնկալել արդար քննություն պարզապես միամտություն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում