Ռուսաստանը Իրանին մատակարարում է ժամանակակից սպառազինություն. Բլինկեն
Ռուսաստանն Իրանին մատակարարում է ժամանակակից սպառազինություն և նրանից անօդաչու սարքեր է ստանում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Երուսաղեմում հանդիպումից հետո։
«Մենք համաձայն ենք, որ Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ձեռք բերել։ Եվ մենք քննարկել ենք համագործակցության խորացումը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս Իրանի ապակայունացնող գործողություններին հակազդելու համար»,- ասել է Բլինկենը։
Պետքարտուղարը նաև հիշեցրել է, որ Իրանը Ռուսաստանի Դաշնությանն անօդաչու սարքեր է մատակարարում Ուկրաինայի դեմ պատերազմում դրանք օգտագործելու համար։
«Իր հերթին, Ռուսաստանը Իրանին մատակարարում է ժամանակակից սպառազինություն։ Սա երկկողմանի փոխազդեցություն է»,- ասաց նա: