Կյանքը դուրս է եկել բնականոն հունից, բոլորի նյարդերը գերլարված են․ արցախցի պատգամավոր
«Իրավունք» թերթը գրում է․
«Անդրադառնալով 50-օրյա շրջափակմանը` ԱՀ ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանն ասաց. «Արցախում իրավիճակը ծանր է: Էլեկտրականությունը տրվում է հովհարային անջատման համապատասխան գրաֆիկով, գազ չկա, առհասարակ կյանքը դուրս է եկել բնականոն հունից:
Տառապանքները, որոնք հաղթահարում է այս ժողովուրդը, օր օրի ավելի են ծանրանում, և չնայած արցախահայության տոկունությանը՝ պետք է ընդունենք, որ ծերերի և երեխաների համար այս ամենը հաղթահարելը չափազանց դժվար է, ինչը բնականաբար անդրադառնում է բոլորի հոգեբանության վրա: Բոլորի նյարդերը գերլարված են»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։