Ռուսաստանը հարձակում կսկսի Լուգանսկի շրջանում․ ISW
Ռուսական ուժերը նախապատրաստում են հարձակման փուլը, որը, հավանաբար, մոտակա ամիսներին կսկսվի Լուգանսկի շրջանում, ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) զեկույցում:
«Արևմտյան, ուկրաինական և ռուսական աղբյուրները շարունակում են նշել, որ Ռուսաստանը պատրաստվում է մոտալուտ հարձակման։ ՆԱՏՕ-ի քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունվարի 30-ին հայտարարել է, որ ոչ մի նախանշան չկա, որ Ռուսաստանը պատրաստվում է խաղաղ բանակցությունների, և որ բոլոր նշանները հակառակն են ցույց տալիս։
Ստոլտենբերգը նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է մոբիլիզացնել ավելի քան 200,000 մարդու և շարունակում է զենք և զինամթերք ձեռք բերել ներքին արտադրության ավելացման և պետությունների հետ գործընկերության միջոցով, ինչպիսիք են Իրանը և Հյուսիսային Կորեան, մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահպանում է իր մաքսիմալիստական նպատակները Ուկրաինայում»,- նշվում է զեկույցում։