Հաագայի դատարանը չի կարող Պուտինի դեմ գործ հարուցել. The Washington Post
Հաագայի միջազգային քրեական դատարանը չի կարող գործ հարուցել Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի այլ առաջնորդների դեմ՝ Ուկրաինայի վրա հարձակման համար։ Այս մասին ասվում է The Washington Post-ի հոդվածում։
«Քանի որ ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը չեն վավերացրել Հռոմի ստատուտը, ուստի Հաագայի միջազգային քրեական դատարանը չի կարող գործ հարուցել Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի այլ առաջնորդների դեմ»,- նշվում է զեկույցում։
Նշվում է, որ օրենսդրությունն արգելում է ոչ ուկրաինացի քննիչների կողմից հավաքագրված ապացույցների քննարկումը: