Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք։
Այս մասին լրագրողներին ասել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գիորգի Չիլաձեն։
«Սահակաշվիլիի վիճակը տագնապալի է՝ կրիտիկական մակարդակի վրա։ Կենսական նշանները պահպանելու համար անհրաժեշտ է, որ նա գտնվի վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է նա։
Նախկին նախագահի առողջական վիճակը դեռևս չեն մեկնաբանել նրա ընտանիքի անդամները։