Հայաստանը խոչընդոտում է «տեղահանվածների» անվտանգ վերադարձին. Մամեդով
Խաղաղ բնակիչները շարունակում են ծանր վիճակում լինել և մահանալ այն բանի պատճառով, որ հայերը հրաժարվում են ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել տեղադրված ականների մասին, հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Արդարադատության միջազգային դատարանում լսումների ժամանակ։
Փոխնախարարը նշել է, որ այսպես կոչված Ադրբեջանի նախկին «տեղահանվածները», ականի սպառնալիքի պատճառով, չեն կարող օգտվել իրենց տներ վերադառնալու և այնտեղ ապահով ապրելու իրենց իրավունքից։
«Ադրբեջանում ականներից մահացածների ընդհանուր թվից 45-ը մահացել է 2021 թվականին դատարանի որոշման հրապարակումից հետո։ Իսկ զոհերի թիվը միայն շարունակում է աճել»,- ասել է Է. Մամեդովը: