Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ. Կրեմլ
Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակը՝ կարևորելով եռակողմ համալիր պայմանավորվածությունների հետևողական կատարումը։
Ռուսական աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկվել են նաև երկկողմ օրակարգի որոշ կարևոր հարցեր։