Ռուսաստանը քողարկված սպառնալիք է ուղարկում Իսրայելին ու ԱՄՆ-ին՝ Իրանի զենքի պահեստի պայթյունի պատճառով
Իսրայելի Արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը Բլինքենին հանդիպման ժամանակ ասել է, որ նա մտադիր է մոտ ապագայում այցելել Կիև: Այս մասին տեղեկացնում է հրեական The Jerusalem Post-ը:
«Երկուշաբթի Ռուսաստանը, կարծես, քողարկված սպառնալիք էր հնչեցրել Իսրայելի և Միացյալ Նահանգների դեմ, երբ դատապարտել է հարձակումն իրանական զենքի պահեստի վրա»,-Երուսաղեմում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ:
Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ շաբաթվա վերջին Սպահանում տեղի ունեցած պայթյունին ԱՄՆ-ի ռազմական ուժեր ներգրավված չեն եղել: Իսրայելը, ինչպես որ իր քաղաքականությունն է նման հարձակումներին, ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է իր մասնակցությունը:
The Wall Street Journal-ը և The New York Times-ը, սակայն, պնդում են, որ հարձակման հետևում կանգնած է Իսրայելը: Ենթադրվում է, որ օբյեկտը կապված է եղել կամ Իրանի միջուկային ծրագրի հետ, կամ նրա կողմից այնպիսի հրթիռների կամ անօդաչուների արտադրության հետ, որոնք կարող էին առաքվել Մոսկվա՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար:
Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը գտնվում էր Իսրայելում:
«Մենք խստորեն դատապարտում ենք ցանկացած սադրիչ ջանքեր, որոնք կարող են հրահրել լարվածության անվերահսկելի սրացում տարածաշրջանում, որը հեռու է խաղաղ լինելուց»,- ասվում է TACC լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ:
«Նման ավերիչ գործողությունները կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության համար: Դա պետք է հասկանան լկտի գործողության կազմակերպիչները, նրանց աջակիցները և նրանք, ովքեր ցնծում են այդ հարցով` ամուր պահելով Իրանի թուլացման ապարդյուն հույսը»,-ասվում է հայտարարության մեջ:
Փորձագետները ենթադրում են, որ «կազմակերպիչները», որոնց մասին հիշատակել է ՌԴ ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ, Իսրայելն է, իսկ «աջակիցները», որոնց մասին նա խոսում է, վերաբերում է Բայդենի վարչակազմին: