Իրանը կարող է թույլ տալ, որ արևմտյան սոցիալական ցանցերը աշխատեն. Ռաիսի
«Իրանում օտարերկրյա ինտերնետ հարթակների աշխատելու խնդիր չկա, բայց նրանք պետք է պատասխանատու լինեն իրենց գործողությունների համար և հասանելի լինեն ստուգման համար, ինչպես նաև չնպաստեն մեր երկրում անվտանգության նվազմանը։ Օրինակ՝ նրանք պետք է ունենան պաշտոնական ներկայացուցիչ Իրանում»,- ասել է Ռաիսին։
«Մենք սահմանափակումներ դրեցինք օտարերկրյա ինտերնետ ծառայությունների գործունեության վրա միայն անկարգությունների սկսվելուց հետո, քանի որ արևմտյան այս հարթակները վատ ազդեցություն ունեցան անվտանգության վրա: Ո՞ր երկիրը թույլ կտա սոցիալական ցանցերին խաթարել իր անվտանգությունը»,- նշել է Իրանի նախագահը: