ԱՄՆ-ն անհիմն է համարում Ուկրաինայում կենսաբանական զենքի մասին ՌԴ հայտարարությունները
ԱՄՆ-ն անհիմն է համարում Ռուսաստանի Դաշնության հայտարարությունները Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի վերաբերյալ:
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Մենք ամիսներ առաջ արձագանքել ենք ռուսների այս ծիծաղելի և չհիմնավորված պնդումներին. չկա զենք, չկա կենսաբանական զենք, չկան լաբորատորիաներ։ Չկա աշխատանք ԱՄՆ-ի կողմից կենսաբանական զենքի արտադրության համար»,- նշված է ԱՄՆ Սպիտակ տան հայտարարության մեջ: