Լեհաստանը ցանկանում է հինգ շաբաթում մարզել ուկրաինական Leopard 2-ի անձնակազմին
Լեհաստանը ցանկանում է հինգ շաբաթում մարզել ուկրաինական Leopard 2 անձնակազմին: Այս մասին գրում է BBC-ն:
«Եթե մենք ինտենսիվացնենք մարզումները՝ ավելացնելով հրահանգիչների թիվը, օպտիմալացնենք մեր ժամանակը և հանգստյան օրերը, մենք կարող ենք պատրաստել մի ամբողջ անձնակազմ հինգ շաբաթում», - գործակալությանը ասել է Լեհական Leopard ուսումնական կենտրոնի հրամանատար, մայոր Մաչեյ Բանաշինսկին:
Leopard 2-ի կառավարման ուսուցման ժամկետը տասը շաբաթ է։