«Իրավունք». Հրաձգություն է կազմակերպվել պետական մարմինների աշխատակիցների և դեսպանատների ներկայացուցիչների միջև
«Իրավունք» թերթը գրում է.
«Իրավունքի» տեղեկություններով` Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող Կառավարական 2-րդ շենք են կանչվել մի շարք դեսպանատների ներկայացուցիչներ: Սակայն, ամենեւին էլ պետք չէ շտապել եզրակացնելու, որ հանդիպման առանցքում արդեն 52 օր շրջափակման մեջ գտնվողն Արցախն է:
Ավելին` հրավիրող կողմը նույնիսկ ԱԳ նախարարությունը չէ: ԿԳՄՍ նախարարությունը ո՛չ ավել, ո՛չ պակաս կազմակերպել է հրաձգություն` պետական մարմինների աշխատակիցների և դեսպանատների ներկայացուցիչների միջեւ, հիմա էլ եկել է, այսպես ասած, հանրապետական մրցաշարի արդյունքների ամփոփման եւ պարգեւատրման ժամանակը:
Դե, որպես «ռազմական մեծ փորձ ունեցող» անձնավորություն` մրցանակաբաշխությունը նախատեսվում է իրականացնել` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի բարձր հովանու ներքո եւ ներկայությամբ:
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ կառավարության եւ դեսպանատների փոխգործակցության արդյունավետության մասին` Հայաստանի եւ Արցախի համար օրհասական այս իրավիճակում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում