Արման Թաթոյանը հանդիպել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ, International Committee of the Red Cross) հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ: Այս մասին հայտնում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:
«Հանդիպմանը քննարկվել են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի աշխատանքի առաջնահերթություններով պայմանավորված հումանիտար, այդ թվում՝ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող խնդիրներ:
Անդրադարձել են նաև համագործակցության հարցերի»: