Չավուշօղլուն խոսել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին
Թուրքիան դեռ չի տեսել կոնկրետ քայլեր Ֆինլանդիայից և Շվեդիայից ՆԱՏՕ-ին անդամակցելու նրանց դիմումները հաստատելու համար։
Այս մասին Տալլինում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք դեռ չենք տեսել կոնկրետ քայլեր երկու երկրների, հատկապես Շվեդիայի կողմից, որոնք կհամոզեն մեզ և կփարատեն մեր վախերը մեր անվտանգության վերաբերյալ։ Արձանագրություն կա, որ երեք երկրները ստորագրել են որոշում Մադրիդում` 2022 թվականի հունիսին։ Մենք սպասում ենք դրանում ամրագրված պարտավորությունների կատարմանը»,- ասել է Չավուշօղլուն։