Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազ գյուղի դաշտերում. կան վիրավորներԵրկակի ստանդարտներ են՝ խոսում են ընդդիմադիրներից, բայց չեն նկատում բոլորի տուն-տեղի մասին ֆեյքերով, հայհոյանքներով ամենագարշելի լուրեր տարածող անձին. ՎարդևանյանԻսպանիայում ցույցերը շարունակվում են. բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև«Հասկացանք՝ Նիկոլ Փաշինյանի քավորն եք, բայց արժե՞ ամեն անգամ նիստերի դահլիճը վերածել «գլադիատորական» մարտերի». Գրիգորյանը՝ Ղալումյանին. (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել (տեսանյութ)
Չախոյանի ելույթը ԱԺ-ում լարեց իրավիճակը. ընդդիմադիրները սկսեցին խփել սեղաններին (տեսանյութ)Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը (տեսանյութ) «Դուք, որ գերազանց եք տիրապետում հայերենին՝ ո՞ւմ է պետք, եթե այդ իմացությամբ Արցախ եք հանձնում». Աննա Գրիգորյանը հակադարձեց ՌուբինյանինԵրբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»
Եթե խաղաղություն չլիներ՝ Ադրբեջանը չէր տեղեկացնի, որ զինվոր է անցել սահմանը. Ռուբինյանն ասաց, որ մինչ այս՝ էլի են նման դեպքեր եղել (տեսանյութ)
Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումըԲա մարդը, եթե մեկի տուն է մտել, կրակել՝ հանցագործություն է. Ռուբինյանն ադրբեջանցու կողմից սահման հատելը երկրի անվտանգություն հարց չի դիտարկում (տեսանյութ)COP17-ի լուսաբանման համար մեկ ընկերության 44.5 մլն դրամ են վճարելուԴու ո՞վ ես, քո հետ խոսալու չունեմ. պատգամավորների վեճը շարունակվում է նիստերի դահլիճից դուրս (տեսանյութ)
Ծեծկռտուք ու լարված իրավիճակ ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո․ ԱԺ նախագահն անհաղորդ էր մնացել (տեսանյութ)
Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄԻՊ-ը չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոնԳրքի շնորհանդեսին մասնակցելու համար պետք չի ԱԺ նախագահ լինել, եթե չեք ուզում՝ ինչի՞ եք Ձեզ տանջում. Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար. «Հրապարակ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ»Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ»Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. «Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով. ՈւՂԻՂՈր դաշտում է խաղալու Պալաչը. «Հրապարակ»
Աշոտ Մինասյանն ազատվեց կալանքից
Իշխանությունը թաքցնում է վիճակը. «Հրապարակ»1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Սպասվում են պաշտոնանկություններ. «Հրապարակ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խարկովին. կան զոհեր և տասնյակ վիրավորներԿստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը
Հասարակություն

Հնարավոր է «Մալաթիա» տոնավաճառը փակելու որոշումը վերանայվի. Տեսչական մարմինը ժամանակ է տվել

Ավարտվել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի և Մալաթիա տոնավաճառի տնօրինության և ներկայացուցիչների հետ հանդիպումը:

Այս առնչությամբ տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «Տեղեկացնում ենք, որ այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի, ՏՄ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության մասնագետների հանդիպումը «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ ըկերության (Մալաթիա տոնավաճառի) տնօրինության և այնտեղ գործունություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հետ։

Հանդիպման ընացքում քննարկվեցին Տեսչական մարմնի կողմից արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված աշխատանքերի իրականացման հարցը։

Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ այսօրվանից սկսած տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ և ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են ուղղակի և անմիջական սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար, որից հետո նոր միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։

Տնօրինությանը ներկայացվեց նաև այն խնդիրը, որ պետք է սեղմ ժամկետում ներկայացի մնացյալ այն աշխատանքների իրականացման նախագծային փաստաթղթերը, որոնք թեև ուղղակի սպառնալիք չեն հրդեհների առաջացման համար, սակայն դրանց իրականացումը նույնպես բխում է հրդեհային անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջներից։

Ընկերության տնօրենը հայտնեց, որ նշված աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ դիրքորոշում կարող է ներկայացնել միայն նախագիծ-նախահաշիվ կազմելուց և դրա արդյունքում անհրաժեշտ ներդրման ծավալը հասկանալուց հետո։

Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը նշեց, որ եթե անհրաժեշտ ներդրում իրականացնելու մասով ընկերության տնօրինությունը հստակ ժամկետում այն իրականացնելու դրական դիրքորոշում չհայտնի, ապա տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի»:

Նշենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է: Այսօր տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել, ապա նաեւ տոնավաճառի տնօրենի գլխավորությամբ հանդիպել Տեսչական մարմնի ղեկավարի հետ: