Չախոյանի ելույթը ԱԺ-ում լարեց իրավիճակը. ընդդիմադիրները սկսեցին խփել սեղաններին (տեսանյութ)Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը (տեսանյութ)«Թող Սամվել Կարապետյանը գա ինձ հետ հայերեն շարադրություն գրի». «Դուք, որ գերազանց եք տիրապետում հայերենին՝ ո՞ւմ է պետք, եթե այդ իմացությամբ Արցախ եք հանձնում». Աննա Գրիգորյանը հակադարձեց ՌուբինյանինԵրբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»
Եթե խաղաղություն չլիներ՝ Ադրբեջանը չէր տեղեկացնի, որ զինվոր է անցել սահմանը. Ռուբինյանն ասաց, որ մինչ այս՝ էլի են նման դեպքեր եղել (տեսանյութ)
Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումըԲա մարդը, եթե մեկի տուն է մտել, կրակել՝ հանցագործություն է. Ռուբինյանն ադրբեջանցու կողմից սահման հատելը երկրի անվտանգություն հարց չի դիտարկում (տեսանյութ)COP17-ի լուսաբանման համար մեկ ընկերության 44.5 մլն դրամ են վճարելուԴու ո՞վ ես, քո հետ խոսալու չունեմ. պատգամավորների վեճը շարունակվում է նիստերի դահլիճից դուրս (տեսանյութ)
Ծեծկռտուք ու լարված իրավիճակ ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո․ ԱԺ նախագահն անհաղորդ էր մնացել (տեսանյութ)
Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄԻՊ-ը չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոնԳրքի շնորհանդեսին մասնակցելու համար պետք չի ԱԺ նախագահ լինել, եթե չեք ուզում՝ ինչի՞ եք Ձեզ տանջում. Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար. «Հրապարակ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ»Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ»Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. «Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով. ՈւՂԻՂՈր դաշտում է խաղալու Պալաչը. «Հրապարակ»
Աշոտ Մինասյանն ազատվեց կալանքից
Իշխանությունը թաքցնում է վիճակը. «Հրապարակ»1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Սպասվում են պաշտոնանկություններ. «Հրապարակ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խարկովին. կան զոհեր և տասնյակ վիրավորներԿստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակ
Հասարակություն

Ավարտվել է 20 108 քրեական վարույթ, որից 4 798-ը ուղարկվել է դատարան. տեղի է ունեցել Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստը

ՀՀ քննչական կոմիտեում փետրվարի 1-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Այս մասին տեղեկացնում ենք ՔԿ-ից:

Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի գործառութային ստորաբաժանումների ղեկավարները։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ներքո գտնվող ստորաբաժանումների կողմից 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, հանցավորության շարժընթացի, առկա ռեսուրսների համատեքստում նախաքննության որակի և արդյունավետության հետ կապված ձեռքբերումներն ու թերությունները։

Արձանագրվել է, որ 2022թ. ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է 59.830 քրեական վարույթ, ինչը 17,947-ով կամ 42,8 տոկոսով ավելի է 2021թ. համեմատ։ Այս աճը պայմանավորված է նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքի ընդունման արդյունքում հետաքննության ինստիտուտի դադարով։ 2022թ. հուլիսից, այսինքն նոր օրենսգրքերն ուժի մեջ մտնելուց հետո, Կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 29.266 հաղորդում, որից 25.155-ով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Տարվա ընթացքում ավարտվել է 20,108 քրեական վարույթ, որից 4798-ը ուղարկվել է դատարան։

ՀՀ ՔԿ քննիչների կողմից խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացվել է 1768 միջնորդություն, որից 1424-ը բավարարվել է:

Ամփոփման ընթացքում շեշտվել է այն հանգամանքը, որ էականորեն ավելացել է ՀՀ ՔԿ քննիչների ծանրաբեռնվածությունը։ Մասնավորապես, ՔԿ մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը տարվա ընթացքում կազմել է 111 քրեական վարույթ, նախորդ տարվա 83-ի դիմաց, այսինքն՝ ծանրաբեռնվածությունն աճել է 27,5%-ով:

ՀՀ ՔԿ-ում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով հայտնաբերված՝ հանցագործությամբ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 7.299.459.415 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 1.705.747.972 ՀՀ դրամը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Կոմիտեի ֆունկցիոնալ ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է երկու կարևոր խնդրի վրա։

Նախ՝ նա շեշտել է, որ ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքով հստակ սահմանափակումներ են նախատեսվել նախաքննության ընթացքում քրեական հետապնդման ժամկետների առումով, որը խիստ ծանրաբեռնվածության պայմաններում ստիպում է արագացնել վարութային և ապացուցողական գործողությունները և կայացնել վերջնական դատավարական որոշումներ։ ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դատավարական ժամկետների պահպանման վրա՝ բացառելու համար դրանց խախտման հետեւանքով հանցագործների՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունը։

Երկրորդ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր քրեական դատավարության օրենսգրքի պահանջներով վարույթի կասեցման ինստիտուտը ևս վերացել է, ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է հստակ ժամանակացույցի հիման վրա անցնցում լուծել նախկինում կասեցված վարույթների վերսկսման և քննության արդյունքում վերջնական դատավարական որոշումներ կայացնելու խնդիրը։

Կոլեգիայի ընդլայնված նիստում արձանագրվել է, որ 2022թ. ընթացքում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության և դրա ենթակա ստորաբաժանումներում քննվել է 6510 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 2112-ի կամ 32,4 %-ի նախաքննությունը: Ավարտված վարույթներից 544-ը` 586 անձի նկատմամբ, ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, ինչը 58,3%-ով ավելի է 2021թ. համեմատությամբ:

ՀՀ ԶՔԳՎ-ում քննվող քրեական վարույթներում շարունակում են գերակշռել 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիվ պատերազմի, ինչպես նաև դրանից հետո ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցավոր ռազմական ոտնձգություններին, դրանց ընթացքում նաև ՀՀ զինված ուժերում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործություններին առնչվող վարույթները։

ՀՀ ՔԿ նախագահը նշել է այս վարույթներով բծախնդիր քննություն իրականացնելու, բավարար ապացուցողական հենք ունեցող և ավարտական փուլում գտնվող վարույթներով վերջնական իրավական գնահատականներ տալու գործընթացի արագացման խիստ անհրաժեշտությունը։ Վերջինս ունի ոչ միայն զուտ դատավարական, այլ նաև պատմական նշանակություն՝ մի կողմից Ադրբեջանի գործողություններին հստակ քրեաիրավական գնահատականներ տալու, մյուս կողմից հայկական զինված ուժերում նախկին սխալների կրկնությունը բացառելու, ռազմական ձախողումների պատճառահետեւանքային կապերը պարզելու և պատասխանատուների քրեական պատասխանատվության հարցը լուծելու առումով։

Կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել և վերլուծվել են նաև քրեադատավարական պրակտիկայի բարելավման, Քննչական կոմիտեում ծառայության գրավչությունը բարձրացնելու, հայտնաբերված կարգապահական և դատավարական խախտումները նվազեցնելու նպատակով ՀՀ ՔԿ-ում իրականացված նախաձեռնությունների արդյունքները, ինչպես նաև այլ խնդիրներ։

ՀՀ ՔԿ նախագահը, ըստ ոլորտների, տվել է աշխատանքների արտադրողականությունն ու արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ այլ հանձնարարություններ։