Խոշոր հրդեհ` Ջերմուկում, այրվել է մոտ 300 հակ անասնակեր և անասնագոմի մի հատվածը
Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքում՝ Արփա-Սևան թունելի մոտակայքում, այրվում է անասնագոմի տանիք և տանիքի տակ կուտակված անասնակերը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 60 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև օպերատիվ խումբը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու Ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ Արմենակ Արմենակյանը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում՝այրվում է տանիքի փայտյա կառուցատարները, տանիքում պահեստավորված անասնակերը։
Այրվել է մոտ 300 հակ անասնակեր և մոտ 500 քմ անասնագոմ։ Այս պահին աշխատանքները կատարվում են։