Ադրբեջանը և Ալժիրը նավթի և գազի ոլորտում կհամագործակցեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Ադրբեջանի Հանրապետության կառավարության ու Ալժիրի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության կառավարության միջև նավթի ու գազի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի հաստատման մասին»:
Ըստ ադրբեջանական Azertac-ի՝ հրամանագրի տեքստը հետևյալն է՝
«Հիմք ընդունելով ԱՀ Սահմանադրության 109-րդ հոդվածի 17-րդ կետը՝ որոշում եմ.
1. Հաստատել 2022 թվականի նոյեմբերի 29-ին Ալժիրում ստորագրված «Նավթի և գազի ոլորտում համագործակցության մասին ԱՀ կառավարության և Ալժիրի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման հուշագիրը»։
2. Սույն հրամանագրի 1-ին մասում նշված Փոխըմբռնման հուշագրի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունն ապահովում է դրա դրույթների կատարումը:
3. Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պետք է ծանուցում ուղարկի Ալժիրի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության կառավարությանը, որ փոխըմբռնման հուշագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերն ավարտվել են»: