Չախոյանի ելույթը ԱԺ-ում լարեց իրավիճակը. ընդդիմադիրները սկսեցին խփել սեղաններին (տեսանյութ)Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը (տեսանյութ)«Թող Սամվել Կարապետյանը գա ինձ հետ հայերեն շարադրություն գրի». «Դուք, որ գերազանց եք տիրապետում հայերենին՝ ո՞ւմ է պետք, եթե այդ իմացությամբ Արցախ եք հանձնում». Աննա Գրիգորյանը հակադարձեց ՌուբինյանինԵրբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»
Եթե խաղաղություն չլիներ՝ Ադրբեջանը չէր տեղեկացնի, որ զինվոր է անցել սահմանը. Ռուբինյանն ասաց, որ մինչ այս՝ էլի են նման դեպքեր եղել (տեսանյութ)
Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումըԲա մարդը, եթե մեկի տուն է մտել, կրակել՝ հանցագործություն է. Ռուբինյանն ադրբեջանցու կողմից սահման հատելը երկրի անվտանգություն հարց չի դիտարկում (տեսանյութ)COP17-ի լուսաբանման համար մեկ ընկերության 44.5 մլն դրամ են վճարելուԴու ո՞վ ես, քո հետ խոսալու չունեմ. պատգամավորների վեճը շարունակվում է նիստերի դահլիճից դուրս (տեսանյութ)
Ծեծկռտուք ու լարված իրավիճակ ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո․ ԱԺ նախագահն անհաղորդ էր մնացել (տեսանյութ)
Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄԻՊ-ը չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոնԳրքի շնորհանդեսին մասնակցելու համար պետք չի ԱԺ նախագահ լինել, եթե չեք ուզում՝ ինչի՞ եք Ձեզ տանջում. Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար. «Հրապարակ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ»Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ»Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. «Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով. ՈւՂԻՂՈր դաշտում է խաղալու Պալաչը. «Հրապարակ»
Աշոտ Մինասյանն ազատվեց կալանքից
Իշխանությունը թաքցնում է վիճակը. «Հրապարակ»1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Սպասվում են պաշտոնանկություններ. «Հրապարակ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խարկովին. կան զոհեր և տասնյակ վիրավորներԿստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակ
Հասարակություն

Սուրեն Պապիկյանը տեսախցիկների առջև «մեկ դերասանի թատրոն» է բեմադրում...

15 զինվորի կյանք խլած հրդեհին Սուրեն Պապիկյանը պատասխանում է հուժկու... անձնական քարոզարշավով։ Գրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Թե բա «նախարարը այցեր է սկսել զորամասեր, խոսում է սպաների և զինվորների հետ, ֆլան-ֆստան-մստան»... Բնականաբար լուսանկարները մամուլ լցնելով։

Այսինքն Պապիկյանն այս երկու շաբաթը ծախսել է ոչ թե եղած համակարգային խնդրին լուծում տալու (խայտառակ կենցաղային պայմաններ, նորմալ զորանոցների բացակայություն զորամասերում), այլ իր հանրային կերպարը փրկելու պլան մշակելով։

Բացատրեմ, թե ինչու են այդ այցերը զուտ ինքնագովազդ։

Նորմալ պետություններում կան տարբեր ինստիտուցիոնալ մեխանիզմներ զինված ուժերի խնդիրները բացահայտելու համար։

Օրինակ՝ մինչև հեղաշրջումը ՀՀ նախագահին կից (խորհրդարանական համակարգին անցնելուց հետո՝ ՀՀ վարչապետին կից) կար գլխավոր ռազմական տեսուչի գրասենյակ, որի նպատակը հենց զինված ուժերը ստուգելն էլ։

Երբ Նիկոլը զավթեց իշխանությունը, ապա որոշ ժամանակ անց ռազմական տեսուչի գրասենյակը վերանվանեցին ռազմական վերահսկողական ծառայություն ու... տարան ՊՆ-ի ենթակայության տակ, այսինքն ստուգող մարմինն այսուհետ պետք է ենթարկվեր այն կառույցի ղեկավարին, որին պիտի ստուգեր!!!

Պարզ է, չէ՞, որ ըստ էության այդ մեխանիզմի արդյունավետությունը կտրուկ ընկավ։ Դե իսկ պատերազմից հետո էլ նիկոլապետությանը բնորոշ կադրային հավալայով այն լրիվ վարի տվեցին։ Կարծեմ նույնիսկ պետ էլ չունի արդեն ինչքան ժամանակ է։

Երկրորդ մեխանիզմը, որը ներդրվել էր 2017-ին՝ «Դիտակետ» ծրագիրն էր, որի շրջանակներում մասնագետները պարտադիր ծառությունից նոր զորացրված հազարավոր (!) զինվորների հետ հարցազրույցներ էին անցկացնում՝ համակարգված ձևով բացահայտելով ամեն զորամասում եղած խնդիրները։

Գուշակում եք, չէ՞, թե ինչ եղավ այդ ծրագրի հետ, երբ Նիկոլը եկավ իշխանության։ Այո, ճիշտ եք գուշակում. այն դադարեցվեց։

Հիմա Սուրեն Պապիկյանը՝ խցիկների առջև «մեկ դերասանի թատրոն» է բեմադրում. և՛ ռազմական տեսուչի ինստիտուտն է փորձում իրենով փոխարինել, և՛ «Դիտակետ» ծրագիրը, թե բա տեսե՛ք, ժողովուրդ, ես մեն-մենակով ինչքան գործ եմ անում։

Նորմալ բանակում պաշտպանության նախարարները և այլ պատասխանատուներն, իհարկե, պետք է զորամասեր էլ գնան անսպասելի այցերով, առաջնագիծ էլ, երբեմն էլ հենց ՊՆ-ի շենքում դուրս գան միջանցքով քայլեն, տեսնեն, թե ինչ է կատարվում։ Բայց այդ այցերն իմաստ ունեն միայն այն դեպքում, եթե տակը կա ինստիտուցիոնալ աշխատանք, տվյալների հավաքում, վերլուծություն, մասնագիտական եզրակացություններ։

Իսկ այն, ինչ հիմա անում է Պապիկյանը, ընդամենը շոու է ժողովրդին խաբելու համար։

Տա Աստված սխալվեմ, ահավոր ցավալի է ինձ համար այսպիսի բան գրելը, բայց սեպտեմբերի 13–14-ի կամ այս տարվա հունվարի 19-ի աղետները դժվար թե վերջինը լինեն մեր բանակում, որովհետև այդպիսի ողբերգություններն օրինաչափ են, եթե համակարգերը քայքայված են...»