Ելակային բարեփոխումը «հորով-մորով» արեցին` ԶՈՒ հանդերձանք են փոխում. Պապիկյանի զորամասային «հյուրախաղերն» ու «թիթեռ նկարելը»
ՀՀ զինված ուժերում «մեկնարկած բարեփոխումների» շրջանակներում նախատեսվում է փոփոխել ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը, այդ թվում՝ դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները:
Սրանով պայմանավորված՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել հագուստի (համազգեստի) դիզայնի մշակման խորհրդատվական ծառայություններ:
Այս կապակցությամբ հնարավոր մասնակիցների որոշման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ծառայությունների գնման՝ «ՀՀ ՊՆ-ԲՄԽԾՁԲ-23-7/1» ծածկագրով բաց մրցույթ, որի նախաորակավորման հայտարարությունը հրապարակվել է www.procurement.am կայքի «Գնումների հայտարարություններ» բաժնի «Բաց մրցույթի նախաորակավորման հայտարարություն» ենթաբաժնում:
Այլ կերպ ասաց` կառավարությունը հերթական «գալոչկան» է դնում բանակի բարեփոխումների ցուցակում։ Ելակային բարեփոխումը հորով մորով արեցին` հիա էլ հանդերձանքն են փոխում։ Իսկ սահմանների ամրացումն ու կահավորումը թող սպասի։
Մի խոսքով` թիթիեռ են նկարում` աշխատելու փոխարեն։ Էլ չենք խոսում ՊՆախարար Սուրեն Պապիկյանի զորամասային «հյուրախաղերի» մասին։