Ուկրաինան կարող է ստանալ ամերիկյան F-16 ինքնաթիռներ
ԱՄՆ իշխանությունները կարող են թույլ տալ երրորդ երկրներին ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ փոխանցել Ուկրաինային, գրում է The New York Times-ը։
Քիչ հավանական է, որ Վաշինգտոնը սեփական ինքնաթիռներ ուղարկի, ասել է Պենտագոնում Politico-ի բարձրաստիճան աղբյուրը։ Ամենայն հավանականությամբ, Ուկրաինան F-16 կործանիչներ կստանա Դանիայից կամ Նիդեռլանդներից, The New York Times-ին հայտնել են եվրոպացի և ամերիկացի անանուն պաշտոնյաները։
Նրանց տվյալներով, մասնավորապես, Նիդեռլանդներն իր տրամադրության տակ ունի մոտ 40 F-16 ինքնաթիռ։ Դանիան անցնում է ավելի ժամանակակից F-35 կործանիչների և ազդարարում է, որ պատրաստ է F-16-ը փոխանցել Ուկրաինային։