Իրանը պատրաստ է Պակիստանի դեմ 18 միլիարդ դոլարի հայց ներկայացնել միջազգային դատարան
Իրանի իշխանությունները պատրաստ են Պակիստանի դեմ 18 միլիարդ դոլարի հայց ներկայացնել միջազգային դատարան՝ հարեւան երկրներին կապող «Միր» գազատարի իր հատվածի շինարարությունը հետաձգելու համար, գրում է Daily Pakistan թերթը։
Թեհրանը հունվարին վերջնագիր է ներկայացրել Իսլամաբադին, որ հայցը անհապաղ կներկայացվի դատարան, եթե գազատարի պակիստանյան հատվածը չկառուցվի մինչև 2024 թվականի փետրվար-մարտ ամիսը, նշում է թերթը։
Պակիստանի «Interstate Gas Systems» պետական ընկերությունը և իրանական գազային ընկերությունը գազատարի կառուցման համաձայնագիր են ստորագրել դեռևս 2009 թվականին։ Պակիստանը պարտավորվել է կառուցել գազատարի իր 800 կմ հատվածը, սակայն դրա շինարարությունը շարունակվում է արդեն 14-րդ տարին, մինչդեռ իրանական հատվածը մինչև Պակիստանի հետ սահմանը վաղուց կառուցված է և պատրաստ է շահագործման։