Եվրախորհրդարանը կոչ է արել դիտարկել Կիևին ինքնաթիռների և հրթիռների մատակարարումը
Եվրախորհրդարանը կոչ է արել ուսումնասիրել Ուկրաինային արևմտյան մարտական ինքնաթիռներ և հեռահար հրթիռներ մատակարարելու հնարավորությունը։
Այս մասին ասվում է հինգշաբթի օրը Եվրախորհրդարանի արտահերթ նստաշրջանում ընդունված բանաձեւում, որը համընկնում է ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի հետ։
Եվրախորհրդարանը ողջունում է ԵՄ մի շարք երկրների, ինչպես նաև Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Կանադայի որոշումները՝ Ուկրաինային հիմնական մարտական տանկեր տրամադրելու վերաբերյալ, պնդում է, որ իրենց անձնակազմի վերապատրաստումն անհապաղ սկսվի, ինչպես նաև կոչ է անում քննարկել փաստաթղթում արևմտյան մարտական ինքնաթիռների և հեռահար հրթիռների մատակարարման հնարավորությունը։