Հասանովը, Աքարը և Բուրչուլաձեն դիտում են զորավարժություններ Թուրքիայում
Կարսում «Ձմեռ-2023» համատեղ զորավարժությունների շրջանակում մեկնարկել է Բարձր մակարդակի դիտորդների օրը, որում Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ միասին ներկա են նաև, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։
Նշենք, որ այսօր «Ձմեռ-2023» համատեղ զորավարժությունների վերջին օրն է, որին մասնակցում են 17 երկրների զինծառայողներ, այդ թվում՝ Թուրքիայից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղզստանից։
Ընդհանուր առմամբ, վարժանքներին մասնակցում է 2113 մարդ, որից 189-ը օտարերկրյա երկրների զինվորականներ են։