Լավրովը խոսել է 3+3 ձևաչափը խթանելու մասին
Ռուսաստանը խթանում է «3 + 3» ձևաչափը, որպեսզի հարավկովկասյան տարածաշրջանում գերակայի կառուցողական կենտրոնացումը։
Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Առաջին տեսողական շփումը տեղի է ունեցել, մենք կշարունակենք»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանը նպատակ ունի խթանել 2021 թվականի դեկտեմբերին մեկնարկած 3+3 խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի աշխատանքը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Իրան և Թուրքիա):