Հայաստանը պետք է դրական վերաբերվի Ադրբեջանի խաղաղության առաջարկին. Զաքիր Հասանով
Հայաստանը պետք է դրական վերաբերվի Ադրբեջանի խաղաղության առաջարկին, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Կարսում 2023 թվականի ձմեռային զորավարժությունների շրջանակում։
Նախարարն ընդգծել է, որ այսպես կոչված ազատագրված տարածքները մաքրվում են ականներից, ընթացքի մեջ է դրանց վերակառուցման ու վերականգնման գործընթացը։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Թուրքիային ադրբեջանական բանակի համար պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման հարցում ցուցաբերած աջակցության համար։ Մենք գոհ ենք վերջին տարիներին պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի հաջողություններից»,- ընդգծել է Զաքիր Հասանովը։